Պատերազմի ըթնացքում Հայաստանը դեղագործական ոլորտում համագործակցում է Իրանի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i245326-Պատերազմի_ըթնացքում_Հայաստանը_դեղագործական_ոլորտում_համագործակցում_է_Իրանի_հետ
Կարմիր մահիկի ընկերության մատակարարման և բժշկական կազմակերպության գործադիր տնօրենը հայտարարել է պատերազմի ժամանակ Իրանին անհրաժեշտ դեղորայքով և բժշկական սարքավորումներով ապահովելու գործում մի քանի հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի, համագործակցության մասին։
(last modified 2026-05-10T07:44:35+00:00 )
Մայիս 10, 2026 11:04 Asia/Tehran
  • Պատերազմի ըթնացքում Հայաստանը դեղագործական ոլորտում համագործակցում է Իրանի հետ

Կարմիր մահիկի ընկերության մատակարարման և բժշկական կազմակերպության գործադիր տնօրենը հայտարարել է պատերազմի ժամանակ Իրանին անհրաժեշտ դեղորայքով և բժշկական սարքավորումներով ապահովելու գործում մի քանի հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի, համագործակցության մասին։

 Մոհամմադ Ռեզա Շանեսազը հայտարարել է, որ Իրանը դեղորայք և բժշկական սարքավորումներ ստանալու պաշտոնական հայտ չի ներկայացրել, սակայն որոշ երկրներ կամավոր և մարդասիրական մոտեցմամբ բժշկական օգնություն են ուղարկել։
 Mehr-ի փոխանցմամբ՝ նա ասել է, որ Հայաստանը, Ռուսաստանի, Հնդկաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի և Իրաքի նման երկրների հետ միասին, համագործակցել է Իրանին անհրաժեշտ դեղորայքով ապահովելու գործում։
 Շանեսազի խոսքով՝ այդ ապրանքների մեծ մասը ներառել է պատերազմական ժամանակ օգտագործված դեղամիջոցներ։