Մեկնաբանություն - Ամերիկյան միջանցք Կովկասում. տարանցիկ նախագիծ, թե՞ աշխարհաքաղաքական ազդեցության ծրագիր
https://parstoday.ir/hy/news/armenia-i245728-Մեկնաբանություն_Ամերիկյան_միջանցք_Կովկասում._տարանցիկ_նախագիծ_թե_աշխարհաքաղաքական_ազդեցության_ծրագիր
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների մոտենալուն զուգընթաց, ԱՄՆ-ի անմիջական աջակցությամբ մշակված «TRIPP» անունով հայտնի նախագիծը, որը նախատեսված է Սյունիքի մարզի միջոցով Ադրբեջանը Նախիջևանին կապելու համար, դարձել է այս երկրում քաղաքական և անվտանգության հակամարտության ամենակարևոր առանցքներից մեկը։ Նիկոլ Փաշինյանի կառավարության ընդդիմախոսները կարծում են, որ այս նախագիծը պարզապես տարանցիկ ուղի չէ, այլ Հարավային Կովկասում ԱՄՆ ներթափանցման և Իրանի ու Ռուսաստանի սահմաններին մոտենալու ռազմավարությ
(last modified 2026-05-23T12:25:49+00:00 )
Մայիս 23, 2026 15:53 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Ամերիկյան միջանցք Կովկասում. տարանցիկ նախագիծ, թե՞ աշխարհաքաղաքական ազդեցության ծրագիր

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների մոտենալուն զուգընթաց, ԱՄՆ-ի անմիջական աջակցությամբ մշակված «TRIPP» անունով հայտնի նախագիծը, որը նախատեսված է Սյունիքի մարզի միջոցով Ադրբեջանը Նախիջևանին կապելու համար, դարձել է այս երկրում քաղաքական և անվտանգության հակամարտության ամենակարևոր առանցքներից մեկը։ Նիկոլ Փաշինյանի կառավարության ընդդիմախոսները կարծում են, որ այս նախագիծը պարզապես տարանցիկ ուղի չէ, այլ Հարավային Կովկասում ԱՄՆ ներթափանցման և Իրանի ու Ռուսաստանի սահմաններին մոտենալու ռազմավարությ

Հայաստանում ընդդիմությունը զգուշացնում է, որ այս երթուղու կառավարումը կամ վերահսկողությունը ԱՄՆ-ի հետ կապված կառույցներին հանձնելը կփոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքական հավասարակշռությունը և հող կպատրաստի Կովկասի ամենազգայուն մասերից մեկում Վաշինգտոնի երկարաժամկետ ներկայության համար. տարածաշրջան, որը միշտ եղել է տարածաշրջանային և արտատարածաշրջանային տերությունների մրցակցության վայր։
 
Ըստ Tasnim լրատվական գործակալության, ՀՀ նախկին նախագահ, «Հայիստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը խստորեն քննադատել է TRIPP նախագիծը՝ ընդգծելով, որ Հայաստանի և Իրանի զգայուն սահմանների վերահսկողությունը ամերիկյան ընկերությանը հանձնելը ուղղակի սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանը, և Թեհրանը չի կարող անտարբեր լինել նման փոփոխության նկատմամբ։
 
Քոչարյանը կարծում է, որ Միացյալ Նահանգները փորձում է ամրապնդել իր ռազմավարական ազդեցությունը Կովկասում՝ տնտեսական և տարանցիկ նախագծերի քողի տակ, մի հարց, որը կարող է հանգեցնել Իրանի և Ռուսաստանի վրա աշխարհաքաղաքական ճնշման աճի։ Այդ պատճառով նա առաջարկել է, որ Վաշինգտոնին ապավինելու փոխարեն, Հայաստանը տարածաշրջանային նախագծերում ներգրավի Ռուսաստանին և նույնիսկ Իրանին՝ անվտանգության հավասարակշռությունը պահպանելու համար։
 
Փաշինյանի ընդդիմախոսների հիմնական մտահոգությունն այն է, որ ամերիկյան նախագիծը աստիճանաբար կդառնա Հարավային Կովկասում ուժերի դասավորությունը փոխելու լծակ։ Նրանց կարծիքով, Վաշինգտոնը ձգտում է նվազեցնել տարածաշրջանի կախվածությունը Ռուսաստանից և ազդեցության ենթարկել Իրանի հաղորդակցման ուղիները՝ ստեղծելով նոր տարանցիկ ուղիներ։
 
Այս համատեքստում Հայաստանի որոշ կուսակցություններ, այդ թվում՝ «Բարգավաճ Հայաստանը» և «Հայ ազգային կոնգրեսը», կոչ են արել սահմանել այլընտրանքային մոդելներ։ մոդելներ, որոնք ընդգծում են արևելյան տերությունների՝ Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի մասնակցությունը: Այս կապակցությամբ առաջարկվել է նաև «TRIPP+BRICS» ծրագիրը, որպեսզի տարանցիկ նախագծերը, ամերիկյան ազդեցության ուղեծրում հայտնվելու փոխարեն, կարողանան սահմանվել տարածաշրջանային բազմակողմ համագործակցության շրջանակներում։
 
Չնայած այս առարկություններին, Փաշինյանի իշխանությունը շարունակում է պնդել, որ TRIPP նախագիծը կարող է իրականացվել միայն ամերիկյան միջնորդությամբ և պնդում է, որ այս ծրագիրը սպառնալիք չի ներկայացնի Թեհրանի և Մոսկվայի համար: Այնուամենայնիվ, Հայաստանի քաղաքական հոսանքների շարունակական անհամաձայնությունը ցույց է տալիս, որ երկրի էլիտայի զգալի մասը ամերիկյան տարանցիկ նախագծերը համարում է ոչ միայն տնտեսական, այլև Հարավային Կովկասում Վաշինգտոնի աշխարհաքաղաքական ազդեցության ռազմավարության մաս: