Երևանում ԻԻՀ դեսպանը հանդիպում ունեցել սոցիալական ցանցերի մի խումբ ներկայացուցիչների հետ
Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը անցկացրել է հանդիպում սոցիալական ցանցերի մի խումբ ինֆլուենսերների և զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել և կարծիքներ են փոխանակվել սոցիալական ցանցերի դերակատարության շուրջ՝ Իրանի և Հայաստանի ժողովուրդների միջև փոխադարձ ճանաչողության ամրապնդման, մարդկային շփումների, զբոսաշրջության զարգացման, ինչպես նաև արևմտյան հիմնական մեդիահոսքերի մանիպուլյացիաներին հակադրվելու և Իրանի մասին ճշգրիտ ու իրատեսական պատկեր ներկայացնելու գործում:
Մասնակիցները նաև ընդգծել են մեդիա փոխգործակցության շարունակականության և երկու երկրների միջև մշակութային ու ժողովրդական հարաբերությունների զարգացման նպատակով համատեղ կարողությունների օգտագործման կարևորությունը: