Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
Հունիս 06, 2026 10:05 Asia/Tehran
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 5-ին ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը` Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի փոխնախագահ Ժակիպ Ասանովի գլխավորությամբ:
ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ալեն Սիմոնյանը ողջունել է դիտորդական առաքելության ներկայացուցիչներին` մաղթելով հաջող դիտորդական գործունեություն Հայաստանի համար կարևոր առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
Զրուցակիցները քննարկել են նաեւ նախընտրական քարոզարշավին եւ ընտրական գործընթացներին առնչվող այլ հարցեր:
Պիտակ