Հայաստանում սկսվել է «լռության օրը»
https://parstoday.ir/hy/news/armenia-i246292-Հայաստանում_սկսվել_է_լռության_օրը
Կեսգիշերին Հայաստանում սկսվել է այսպես կոչված «լռության օրը», երբ երկրում արգելվում է ցանկացած քարոզչություն պետական իշխանության բարձրագույն մարմնի՝ խորհրդարանի ընտրություններում։
(last modified 2026-06-06T07:10:47+00:00 )
Հունիս 06, 2026 10:16 Asia/Tehran
  • Հայաստանում սկսվել է «լռության օրը»

Կեսգիշերին Հայաստանում սկսվել է այսպես կոչված «լռության օրը», երբ երկրում արգելվում է ցանկացած քարոզչություն պետական իշխանության բարձրագույն մարմնի՝ խորհրդարանի ընտրություններում։

 Հայաստանի հանրապետության Ազգային ժողովի ընտրությունները կանցկացվեն կիրակի  օրը   հունիսի 7-ին։ Ընտրվելու է առնվազն 105 պատգամավոր, եթե օրենսդրության առանձնահատկության պատճառով չգործեն այս կամ այն ուժերին լրացուցիչ մանդատներ տրամադրելու նորմեր։

Հայաստանի խորհրդարանն ընտրվում է համամասնական համակարգով, այսինքն՝ միայն կուսակցական ցուցակներով։ Հայաստանի 9-րդ գումարման Ազգային ժողովում տեղերի համար պայքարում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 կուսակցական դաշինք։ Խորհրդարան անցնելու շեմը կուսակցությունների համար կազմում է 4, իսկ դաշինքների համար՝ 8 տոկոս։