Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան և անցել աշխատանքի
https://parstoday.ir/hy/news/armenia-i246470-Սերգեյ_Կոպիրկինը_խորհրդակցություններից_հետո_վերադարձել_է_Երևան_և_անցել_աշխատանքի
ՀՀ Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Մոսկվայում խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան և վերսկսել է իր պարտականությունների կատարումը։
(last modified 2026-06-11T07:24:16+00:00 )
Հունիս 11, 2026 10:21 Asia/Tehran
  • Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան և անցել աշխատանքի

ՀՀ Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Մոսկվայում խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան և վերսկսել է իր պարտականությունների կատարումը։

Այս մասին հայտնել ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից։

 Խորհրդակցություններից հետո դեսպան Կոպիրկինը վերադարձել է Երևան և վերսկսել է իր պարտականությունների կատարումը։ Նա Ռուսաստանի օրվա կապակցությամբ ընդունելություն կկազմակերպի,-նշել է նախարարությունը։

Նշենք, որ մայիսի 30-ին հաղորդվել էր, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունների համար կանչվել է Մոսկվա։

 Ռուսական կողմը հայտարարել էր, որ որոշումը պայմանավորված է Հայաստանի ղեկավարության՝ Եվրամիության հետ մերձեցման ուղղությամբ քայլերով, որոնք, ըստ Մոսկվայի, վնասում են Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությանը։

 Մայիսի 29-ին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները համատեղ հայտարարություն են ընդունել, որով անհրաժեշտ են համարել հնարավորինս սեղմ ժամկետներում Հայաստանում համազգային հանրաքվեի անցկացումը՝ Եվրամիությանը միանալու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում մնալու հարցով։  Սրան ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Հայաստանում Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվե կարող է անցկացվել միայն այն դեպքում, երբ Հայաստանը պաշտոնապես դիմի Եվրամիությանը կամ շատ մոտ լինի թեկնածուի կարգավիճակ ստանալուն։

 «Քանի դեռ Հայաստանը պաշտոնապես չի դիմել Եվրամիությանը՝ Եվրամիության լիիրավ անդամ դառնալու համար, հանրաքվե չի լինի։ Հենց դա տեղի ունենա, հանրաքվեն կլինի»,-ասել էր նա։