Իրանական երաժշտության հնչյունները՝ Սյունիքի սրտում․ գիլանցի արվեստագետներին Հայաստանում ջերմ են ընդունել
https://parstoday.ir/hy/news/armenia-i246864-Իրանական_երաժշտության_հնչյունները_Սյունիքի_սրտում_գիլանցի_արվեստագետներին_Հայաստանում_ջերմ_են_ընդունել
Իրանի Գիլան նահանգը ներկայացնող «Նավայե Սումեե» երաժշտական խումբը ելույթով հանդես է եկել Հայաստանի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում անցկացված ձեռարվեստի 5-րդ միջազգային փառատոնում։
(last modified 2026-06-21T06:48:25+00:00 )
Հունիս 21, 2026 10:16 Asia/Tehran
  • Իրանական երաժշտության հնչյունները՝ Սյունիքի սրտում․ գիլանցի արվեստագետներին Հայաստանում ջերմ են ընդունել

Իրանի Գիլան նահանգը ներկայացնող «Նավայե Սումեե» երաժշտական խումբը ելույթով հանդես է եկել Հայաստանի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում անցկացված ձեռարվեստի 5-րդ միջազգային փառատոնում։

Խումբը ներկայացրել է իրանական ավանդական երաժշտություն և Գիլանի տեղական մեղեդիներ՝ ցուցադրելով Իրանի հարուստ մշակութային ժառանգությունը։
Pars Today-ի հաղորդմամբ՝ «Ստեղծարար համայնք, մշակութային ժառանգություն և կայուն ապագա» կարգախոսով անցկացված փառատոնը համախմբել էր տարբեր երկրների արվեստագետների և արհեստավորների։
Իրանցի արվեստագետների մասնակցությունը դիտարկվում է որպես Իրանի և Հայաստանի միջև մշակութային համագործակցության ընդլայնման հերթական դրսևորում։ Փառատոնի շրջանակներում ներկայացվել է նաև Իրանի գեղարվեստական ժառանգությունը։
Այս միջոցառումը նպաստում է երկու հարևան ժողովուրդների միջև մշակութային ու մարդկային կապերի ամրապնդմանը։