Փաշինյան. Իսրայելի քաղաքական խաղի մեջ մտնելը Հայաստանի օգտին չէ
https://parstoday.ir/hy/news/armenia-i247210-Փաշինյան._Իսրայելի_քաղաքական_խաղի_մեջ_մտնելը_Հայաստանի_օգտին_չէ
Իսրայելի ռեժիմի կաբինետի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող նախագիծը հաստատելու որոշումից հետո, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ Երևանը չպետք է մտնի ուրիշների քաղաքական խաղերի մեջ, և որ նման գործընթացը չի համապատասխանում Հայաստանի ազգային շահերին։
(last modified 2026-06-30T13:49:11+00:00 )
Հունիս 30, 2026 17:18 Asia/Tehran
  • Փաշինյան. Իսրայելի քաղաքական խաղի մեջ մտնելը Հայաստանի օգտին չէ

Իսրայելի ռեժիմի կաբինետի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող նախագիծը հաստատելու որոշումից հետո, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ Երևանը չպետք է մտնի ուրիշների քաղաքական խաղերի մեջ, և որ նման գործընթացը չի համապատասխանում Հայաստանի ազգային շահերին։

 Միևնույն ժամանակ, կառավարության և իշխող կուսակցության պաշտոնյաների լռությունը այս որոշման վերաբերյալ տարբեր արձագանքներ է առաջացրել երկրի քաղաքական և լրատվական տարածքում։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով Tasnim-ին, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը և իշխող «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել Իսրայելի կաբինետի որոշումը: ՀՀ արդարադատության նախարար Սարբուհի Գալյանը հայտարարել է, որ չի ցանկանում բացատրություն տալ այս հարցի վերաբերյալ։
Իսրայելի կաբինետը միաձայն համաձայնել է արտգործնախարար Գիդեոն Սաարի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու առաջարկին, և Բենիամին Նեթանյահուն նույնպես աջակցել է նախագծին: Սակայն ծրագիրը դեռ պետք է հաստատվի Քնեսեթի կողմից։
Միևնույն ժամանակ, իսրայելական լրատվամիջոցները, այդ թվում՝ The Times of Israel-ը, հաղորդել են, որ Քնեսեթը, հավանաբար, հուլիսի կեսերին կմտնի նախընտրական արձակուրդի մեջ. մի հարց, որը մեծացրել է ծրագրի վերջնական հաստատման վերաբերյալ կասկածները, և որոշ դիտորդներ այն համարում են քարոզչական քայլ՝ կապված ընտրական մթնոլորտի հետ։