Հայաստանում գազի գինը բնակիչների համար կմնա անփոփոխ
https://parstoday.ir/hy/news/armenia-i247296-Հայաստանում_գազի_գինը_բնակիչների_համար_կմնա_անփոփոխ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում համապատասխան որոշում է կայացվել, որի արդյունքում Հայաստանում բնակիչ-բաժանորդների համար բնական գազի սակագները չեն փոխվի։
(last modified 2026-07-02T16:02:32+00:00 )
Հուլիս 02, 2026 18:45 Asia/Tehran
  • Հայաստանում գազի գինը բնակիչների համար կմնա անփոփոխ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում համապատասխան որոշում է կայացվել, որի արդյունքում Հայաստանում բնակիչ-բաժանորդների համար բնական գազի սակագները չեն փոխվի։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։

 Գազամատակարարման համակարգում կարգավորվող սակագների հաշվարկման մեթոդիկայի պահանջներից ելնելով՝ հանձնաժողովի նախաձեռնությամբ սկսված սակագների վերանայման գործընթացի շրջանակում սակագների վրա ազդող դրական և բացասական բոլոր գործոնների արդյունքում վերանայվել են բնական գազի փոխադրման, բաշխման և գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայությունների սակագները, որոնք չեն անդրադառնա բնակիչների վճարների վրա։

Այսպիսով, բնակիչ-բաժանորդների համար բնական գազի սակագները կմնան անփոփոխ։ Որոշումն ուժի մեջ կմտնի 2026 թվականի օգոստոսի 1-ից։

Հայաստանում այս պահին սպառողները գազի համար վճարում են 143.7 դրամ մեկ խմ-ի ի դիմաց։ Սոցիալապես անապահով խմբերն օգտվում են սուբսիդավորված 100 դրամ սակագնից։