Նահատակ առաջնորդ Իմամ Խամենեիի հիշատակին նվիրված միջոցառում Երևանում
https://parstoday.ir/hy/news/armenia-i247298-Նահատակ_առաջնորդ_Իմամ_Խամենեիի_հիշատակին_նվիրված_միջոցառում_Երևանում
Իրանի փառահեղ պատմությունը լի է այնպիսի առաջնորդների և մեծերի անուններով, ովքեր հավատքով, պայքարով և անձնազոհությամբ իրենց կյանքը նվիրել են Աստծուն, Իրանի ժողովրդի արժանապատվությանը և այս հողի անկախության ու փառքի պահպանմանը։
(last modified 2026-07-02T16:22:07+00:00 )
Հուլիս 02, 2026 19:32 Asia/Tehran
  • Նահատակ առաջնորդ Իմամ Խամենեիի հիշատակին նվիրված միջոցառում   Երևանում

Իրանի փառահեղ պատմությունը լի է այնպիսի առաջնորդների և մեծերի անուններով, ովքեր հավատքով, պայքարով և անձնազոհությամբ իրենց կյանքը նվիրել են Աստծուն, Իրանի ժողովրդի արժանապատվությանը և այս հողի անկախության ու փառքի պահպանմանը։

ԻԻՀ  Գերագույն առաջնորդի իմաստուն ղեկավարությունը, բացառիկ խիզախությունը, անխոնջ պայքարը և անսահման աջակցությունը ճնշվածներին ու կարիքավորներին նրան դարձրել են ոգեշնչման աղբյուր` դիմադրության, հայրենիքի սիրո, ինքնավստահության և մարդկային արժանապատվության պաշտպանության գործում՝ ինչպես մտավորականների, այնպես էլ Իրանի բարեկամների շրջանում։

Այս մեծ առաջնորդի առաջնորդական գործունեությունը և նրա թողած ժառանգությունը գնահատելու նպատակով կազմակերպվում է հանդիսավոր հավաք՝ գիտնականների, մտավորականների, դասախոսների, հետազոտողների և Իրանի բարեկամների մասնակցությամբ։

Այսպիսով սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու այդ միջոցառմանը՝ Իրանի ժողովրդի և աշխարհի  ազատատենչ անհատների հետ միասին  հարգանքի  տուրք  մատուցելու  այդ նշանավոր անձի հիշատակին և նրա անցած ճանապարհին:

Անցկացման ժամանակը՝ 2026 թ. հուլիսի 8 (չորեքշաբթի), ժամը 18:00-ին

Վայրը՝ Երևանի Կապույտ մզկիթի հանդիսությունների դահլիճ