Իրանական ընկերությունները պատրաստ են ներգրավվել «Հյուսիս-Հարավ» նախագծի մյուս հատվածների շինարարության մեջ
https://parstoday.ir/hy/news/armenia-i247522-Իրանական_ընկերությունները_պատրաստ_են_ներգրավվել_Հյուսիս_Հարավ_նախագծի_մյուս_հատվածների_շինարարության_մեջ
Իրանական ընկերությունները լիովին պատրաստ են ներգրավվել «Հյուսիս-Հարավ» նախագծի մյուս հատվածների շինարարության մեջ։
(last modified 2026-07-08T15:08:17+00:00 )
Հուլիս 08, 2026 18:27 Asia/Tehran
  • Իրանական ընկերությունները   պատրաստ են ներգրավվել «Հյուսիս-Հարավ» նախագծի մյուս հատվածների շինարարության մեջ

Իրանական ընկերությունները լիովին պատրաստ են ներգրավվել «Հյուսիս-Հարավ» նախագծի մյուս հատվածների շինարարության մեջ։

 Այս մասին հուլիսի 8-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ-ում  ԻԻՀ  արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։

Նա հավելել է, որ իրանական ընկերությունների առավելությունն այն է, որ ինժեներական և տեխնիկական տեսանկյունից, ինչպես նաև մարդկային ռեսուրսների և աշխատանքների կատարման արագության առումով, նրանք ունեն լուրջ ներուժ։

Դեսպանը պարզաբանել է, որ, հաշվի առնելով, որ աշխատանքների հատվածները գտնվում են երկու երկրների սահմանին, իրանական ընկերությունների ներգրավման դեպքում շինանյութերի գնման ծախսերը կարող են էապես կրճատվել։

 «Ամեն դեպքում որոշումը մնում է Հայաստանի կառավարության վրա, որը պետք է գնահատի ընկերությունների ներկայացրած նախագծերը», — նշել է Շիրղոլամին։

Դեսպանը  հիշեցրել է, որ Բարգուշատի թունելի շինարարության նախագիծը փոխանցվել է ֆրանսիական ընկերությանը՝ հավելելով, որ, չնայած դրան, իրանական ընկերությունները նույնպես կարող են ներգրավվել դրա իրականացման մեջ։

Շիրղոլամին նշել է, որ Իրանի և Հայաստանի միջև երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարության հարցում վերջին շրջանում նկատվում են դրական միտումներ, և առաջիկա ամիսներին մենք ականատես կլինենք դրական փոփոխությունների», — նշել է Շիրղոլամին։

Դեսպանը հայտնել է, որ Իրանը և Հայաստանը նպատակ ունեն ապրանքաշրջանառությունը հասցնել 3 միլիարդ դոլարի՝ ներկայիս ցուցանիշներն ավելացնելով 4 անգամ։