Իրանի Խորասանից մինչև Երևան․ ճանապարհորդություն՝ խաղաղության ուղերձով
Իրանցի երկու մոտոցիկլավարներ՝ Ռամազանին և Գոլբաֆթը, «Խաղաղություն և քաղաքակրթություն» խորագրով արշավի շրջանակում և «Խաղաղություն բոլորի համար․ ո՛չ պատերազմին» կարգախոսով, հատելով ավելի քան երկու հազար կիլոմետր հեռավորությունը՝ Իրանի հյուսիս-արևելքում՝ Ռազավի Խորասան նահանգի Թայբադ քաղաքից հասան Երևան։
Հայաստանի մայրաքաղաքում գտնվելու ընթացքում երկու մարզիկներն այցելեցին Երևանի Կապույտ մզկիթ և Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության Մշակույթի կենտրոն՝ իրենց հետ բերելով խաղաղության և բարեկամության ուղերձը:
Հանդիպման ընթացքում դեսպանության Մշակույթի կենտրոնի ղեկավար՝ Մոհամմադ Ասադի Մովահեդը, շնորհակալություն հայտնելով և աջակցություն ցուցաբերելով նման մշակութային ու մարզական նախաձեռնություններին, հույս հայտնեց, որ Իրանի հարուստ մշակույթն ու քաղաքակրթությունը համաշխարհային հանրության կողմից առավել մեծ ուշադրության կարժանանան և կնպաստեն զբոսաշրջության զարգացմանը։
Հայաստանից հետո արշավախումբը կշարունակի իր երթուղին դեպի Վրաստան և Թուրքիա։