Թուրք նախարարը ՆԱՏՕ-ի ԽՎ նիստում հրաժարվել է պատասխանել Միքայել Մելքումյանի հարցերին
https://parstoday.ir/hy/news/armenia-i43507-Թուրք_նախարարը_ՆԱՏՕ_ի_ԽՎ_նիստում_հրաժարվել_է_պատասխանել_Միքայել_Մելքումյանի_հարցերին
Ստամբուլում շարունակվող ՆԱՏՕ-ի խորհրդարանական Վեհաժողովի նիստում նոյեմբերի 20-ին հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը երեք հարց է ուղղել Թուրքիայի գիտության, արդյունաբերության եւ տեխնոլոգիաների նախարար Ֆարուք Օզլուին, որոնցից երկուսը՝ որպես թուրքական իշխանության բարձրաստիճան ներկայացուցչի, մեկը՝ որպես ոլորտային նախարարի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 21, 2016 06:31 Asia/Tehran
  • Թուրք նախարարը ՆԱՏՕ-ի ԽՎ նիստում հրաժարվել է պատասխանել Միքայել Մելքումյանի հարցերին

Ստամբուլում շարունակվող ՆԱՏՕ-ի խորհրդարանական Վեհաժողովի նիստում նոյեմբերի 20-ին հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը երեք հարց է ուղղել Թուրքիայի գիտության, արդյունաբերության եւ տեխնոլոգիաների նախարար Ֆարուք Օզլուին, որոնցից երկուսը՝ որպես թուրքական իշխանության բարձրաստիճան ներկայացուցչի, մեկը՝ որպես ոլորտային նախարարի:

Մելքումյանը նախարարին առաջարկել է մեկնաբանել նախորդ օրը արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի խոսքերն առ այն, որ Հայոց Ցեղասպանության հարցը պատմաբանների խնդիրն է: Մելքումյանն իր խոսքում միանշանակ մերժել է այդ պնդումն ու արձանագրել, որ տասնյակ երկրներ արդեն իսկ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ինչը ապացուցման կարիք չունի:

Երկրորդ հարցը վերաբերել է Ադրբեջանի նախագահ Ալիեւի հանցագործ իշխանության սանձազերծած ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ թուրքական կառավարության միակողմանի պրովոկացիոն հայտարարությանը, որտեղ իրական գնահատական չի տրվել ստեղծված իրավիճակին:

Իր երրորդ հարցով պատգամավորն անդրադարձել է այն փաստին, որ թուրքական կառավարությունը ֆինանսավորում է «Իսլամական պետությանը», մինչդեռ թուրքական տնտեսությունը հայտնվել է խոր ճգնաժամի մեջ, ուստի նրանց կառավարության ներկայացրած բարեփոխումները ըստ էության՝ առ ոչինչ են: Թուրքիայի գիտության, արդյունաբերության եւ տեխնոլոգիաների նախարար Ֆարուք Օզլուն հրաժարվել է պատասխանել հայ պատգամավորի հարցերին, հայտարարելով, որ ինքը չի պատասխանում քաղաքական բնույթի հարցերի:

News.am