ԱՊՀ տրասպորտի ոլորտի պատասխանատուները քննարկել են նաև «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացման հեռանկարները
https://parstoday.ir/hy/news/armenia-i45820-ԱՊՀ_տրասպորտի_ոլորտի_պատասխանատուները_քննարկել_են_նաև_Հյուսիս_Հարավ_միջանցքի_զարգացման_հեռանկարները
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 7-ին Մոսկվայում մասնակցել է «Տրանսպորտային շաբաթ-2016» միջոցառումների շրջանակներում անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների տրանսպորտը համակարգող խորհրդակցության 36-րդ նիստի աշխատանքներին:
(last modified 2026-02-25T11:01:30+00:00 )
Դեկտեմբեր 08, 2016 09:19 Asia/Tehran
  • ԱՊՀ տրասպորտի ոլորտի պատասխանատուները քննարկել են նաև   «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացման հեռանկարները

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 7-ին Մոսկվայում մասնակցել է «Տրանսպորտային շաբաթ-2016» միջոցառումների շրջանակներում անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների տրանսպորտը համակարգող խորհրդակցության 36-րդ նիստի աշխատանքներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության լրատվական ծառայությունից, բացման խոսքով հանդես է եկել է ԱՊՀ անդամ պետությունների տրանսպորտի համակարգող խորհրդի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը։

Նիստի ընթացքում քննարկվել են «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացմանը, ԱՊՀ անդամ պետությունների միջազգային փոխադրողների լրացուցիչ ուսուցմանն ու մասնագիտական իրավասության պահանջների ներդաշնակեցման մասին համաձայնագրում փոփոխությունների կատարմանը, Տրանսպորտի անվտանգության խորհրդի կողմից մշակված փաստաթղթերի իրականացմանը, ԱՊՀ տրանսպորտային միջանցքների համակարգող կոմիտեի լուծարմանը և այն ԱՊՀ անդամ պետությունների համակարգող տրանսպորտային խորհրդակցությանը փոխանցելուն, ինչպես նաև ԱՊՀ անդամ պետությունների համակարգող տրանսպորտային խորհրդակցության կանոնադրական փոփոխություններին առնչվող հարցեր:

Armenpress.am