ԻԻՀ նախագահը մեկնել է Երևան
https://parstoday.ir/hy/news/armenia-i47629-ԻԻՀ_նախագահը_մեկնել_է_Երևան
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին տարածաշրջանային հարաբերությունների ամրապնդման և համագործակցությունների խորացման ուղղությամբ կառավարության քաղաքականությունների շրջագնակներում մեկնել է Երևան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 21, 2016 07:27 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահը մեկնել է Երևան

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին տարածաշրջանային հարաբերությունների ամրապնդման և համագործակցությունների խորացման ուղղությամբ կառավարության քաղաքականությունների շրջագնակներում մեկնել է Երևան:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին իր տարածաշրջանային ուղևորությունների նոր փուլում և իր պաշտոնակիցների հրավերով կայցելի Հայաստան, Ղազախստան ու Ղրղզստան:

ԻԻՀ նախագահն այս շրջայցի առաջին փուլում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով կայցելի Երևան: Մեկօրյա այցի ընթացքում Ռոհանին  ՀՀ նախագահի հետ քննարկելու է երկու երկրի հարաբերությունների ընդլայնումը:

Բացի այդ գումարվելու է երկու երկրի բարձրաստիճան պատվիրակությունների նիստը և ստորագրվելու են համագործակցության մի քանի փաստաթղթեր:

ԻԻՀ նախագահի այցի շրջանակներում նաև գումարվելու է Իրան-Հայաստան բիզնես համաժողովը:

ԻԻՀ նախագահն իր ուղևորության երկրորդ փուլում Հայաստանից Ղազախստան կուղևորվի: