ԻԻՀ նախագահը մեկնել է Երևան
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին տարածաշրջանային հարաբերությունների ամրապնդման և համագործակցությունների խորացման ուղղությամբ կառավարության քաղաքականությունների շրջագնակներում մեկնել է Երևան:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին իր տարածաշրջանային ուղևորությունների նոր փուլում և իր պաշտոնակիցների հրավերով կայցելի Հայաստան, Ղազախստան ու Ղրղզստան:
ԻԻՀ նախագահն այս շրջայցի առաջին փուլում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով կայցելի Երևան: Մեկօրյա այցի ընթացքում Ռոհանին ՀՀ նախագահի հետ քննարկելու է երկու երկրի հարաբերությունների ընդլայնումը:
Բացի այդ գումարվելու է երկու երկրի բարձրաստիճան պատվիրակությունների նիստը և ստորագրվելու են համագործակցության մի քանի փաստաթղթեր:
ԻԻՀ նախագահի այցի շրջանակներում նաև գումարվելու է Իրան-Հայաստան բիզնես համաժողովը:
ԻԻՀ նախագահն իր ուղևորության երկրորդ փուլում Հայաստանից Ղազախստան կուղևորվի: