Իրանից Հայաստան կբերվեն քաղցկեղի բուժման նոր սարքավորումներ
Երեք ամսից քաղցկեղի բուժման համար նոր սարքավորումները Իրանից Հայաստան կուղարկվեն: Այս մասին հաղորդում է Երևանում Իրանի ռադիո-հեռուստատեսության թղթակիցը:
Երևանում կայացած հայ-իրանական բիզնես ֆորումի ժամանակ իրանական բժշկական ընկերության գործադիր տնօրեն Մոհամմեդ Հոջջաթփանահը ասել է.«Հայաստանի քաղցկեղի բուժման սարքավորումները արդիականացման կարիք ունեն»:
«Մենք արդեն պատվիրել ենք անհրաժեշտ սարքերը։ 3 ամսից դրանք Հայաստանում կլինեն»․ հավելել է նա։
«Երևանի ուռուցքաբանության կենտրոնը ճառագայթային բժշկության երկու նորագույն սարքավորումներով համալրելը նշանակալի դեր կարող է ունենալ քաղցկեղով տառապող հիվանդների բուժման հարցում»․ նշել է Հոջջաթփանահը:
Համատեղ ներդրման շրջանակում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Երևանի ուռուցքաբանության կենտրոնը կհամալրվի քաղցկեղի բուժման երկու նոր սարքավորումներով:
Փաստաթուղթը նախատեսում է Իրանում հայաստանցի մասնագետների վերապատրաստում և հայ հիվանդների բուժում։