Ընդգծվել է Իրանի ու Հայաստանի միջև մաքսային խնդիրների կարգավորման անհրաժեշտությունը
Իրանի ու Հայաստանի խորհրդարանական բարեկամության խմբի նախագահը Թեհրանում ՀՀ լիազոր և արտակարգ դեսպանի հետ հանդիպման ժամանակ ընդգծեց երկու երկրի միջև առկա մաքսային խնդիրների կարգավորման անհրաժեշտությունը:
Համաձայն Իրանի խորհրդարանի լրատվական գործակալության հաղորդման, Իրանի ու Հայաստանի խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ռամազանալի Սոբհանի Ֆարը կիրակի օրն ԻԻՀ-ում ՀՀ լիազոր և արտակարգ դեսպան Արտաշես Թումանյանի հետ հանդիպման ժամանակ ընդգծելով երկու երկրի միջև համագործակցությունների մակարդակի բարձրացման ուղղությամբ խորհրդարանների դերակատարությունն, ասաց. «Երկու երկրի խորհրդարանները խթան հանդիսանալով երկկողմ քաղաքական, ապահովական ու տնտեսական հարաբերությունների ընդլայնման գործընթացին նաև միջազգային շրջանակներում համալրող ազդեցիկ դերակատարություն կարող են ունենալ»:
«Երկու երկրի խորհրդարանները մաքսային ու առևտրական բնագավառներում համապատասխան իրավական օրենքներ ընդունելով կարող են երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ կարևոր դերակատարություն ունենալ»,-հավելեց Ռամազանալի Սոբհանի Ֆարը:
Նա ի դեպ, երկու երկրի միջև մաքսային արգելքների վերացման ուղղությամբ Իրանի իսլամական խորհրդարանի լիարժեք պատրաստակամությունը հայտնելով ընդգծեց բոլոր բնագավառներում ու հատկապես խորհրդարանական ոլորտում երկկողմ հարաբերությունների ընդլայնման նշանակությունը:
Հանդիպման ժամանակ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ասաց. «Երկու երկրներն ընդհանուր ռազմավարական շահեր ունեն և Հայաստանը շահագռգռված է երկարաժամկետ նպատակների իրագործման ուղղությամբ ծրագրավորման հարցում»: