Հայաստանը տեղեկացրեց հումանիտար օժանդակությունների բեռնվածք Սիրիա առաքելու մասին
Մոսկվայում այցով գտնվող ՀՀ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ այդ երկիրը մոտ ապագայում Սիրիա կառաքի հումանիտար օժանդակությունների երրորդ բեռնվածքը:
Համաձայն Մոսկվայից ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդման, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Ռուսաստանի «Ռաշա Թուդեյ» հեռուստակայանին տված հարցազրույցում այս մասին հայտարարելով, հավելել է. «Մենք Սիրիայում պատերազմից տուժած ժողովրդին օժանդակելու ջանքերում միացել ենք Ռուսաստանին և ՀՀ հումանիտար օժանդակությունների բեռնվածքը Սիրիա տեղափոխելու համար շնորհակալություն ենք հայտնում Ռուսաստանի ԶՈՒ-ին»:
ՀՀ պաշտպանության նախարարը նաև տեղեկացրել է Սիրիայի տարբեր բաժիններում ականազերծման բնագավառում ռուսների հետ համագործակցության մասին:
«Այս ամիս Սիրիա կառաքվի ՀՀ հումանիտար օժանդակությունների երրորդ բեռնվածքը»,-հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարը: