ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստան կայցելի
https://parstoday.ir/hy/news/armenia-i78535-ՆԱՏՕ_ի_գլխավոր_քարտուղարի_տեղակալը_Հայաստան_կայցելի
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոթեմյուլլերը Հայաստան կայցելի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 13, 2017 09:08 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստան կայցելի

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոթեմյուլլերը Հայաստան կայցելի:

Այս մասին դեկտեմբերի 13-ին ՆԱՏՕ-ի շաբաթվա մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց  ՆԱՏՕ-ի Հարավային Կովկասում կապերի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոզարիա Փուգլիսը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կհանդիպի նախագահի, պաշտպանության նախարարի եւ ԱԳ նախարարի հետ:

Փուգլիսի խոսքով՝ ՆԱՏՕ-ի առաջիկա շաբաթը կոչված է ցույց տալու հարաբերությունների համագործակցության ամբողջ սպեկտրը: Նա միաժամանակ հայկական կողմին շնորհակալություն հայտնեց Աֆղանստանում եւ Կոսովոյում խաղաղապահ առաքելություններին ակտիվորեն մասնակցելու համար: «Հաշվի առնելով, որ Հայաստանը փոքր ազգ է, սա մեծ ավանդ է»,- նշեց ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը:

News.am