Ռոհանին շնորհավորել է Հայաստանի նոր նախագահին՝ ընտրվելու կապակցությամբ
Մարտ 17, 2018 14:01 Asia/Tehran
Իրանի նախագահ Հասան Ռոհանին շնորհավորել է Հայաստանի նոր նախագահին՝ ընտրության կապակցությամբ:
Հայաստանի պառլամենտը ձայների մեծամասնությամբ երկրի նոր նախագահ ընտրեց Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Արմեն Սարգսյանին:
Շաբաթ օրը, Հայաստանի նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանին հղած ուղերձում Իրանի նախագահ Հասան Ռոհանին վստահություն է հայտնել, որ հաշվի առնելով երկու ժողովուրդների միջև պատմական ու մշակությանի կապերը առավել քան երբևէ կընդլայնվեն Թեհրան-Երևան հարաբերությունները:
Ռոհանին խաղաղություն և նորանոր հաջողություներ է մաղթել Հայաստանի ժողովրդին ու կառավարությանը:
Հայաստանում նախագահության շրջանի տևողությունը 5 տարի է։ Սերժ Սարգսյանը երկու անգամ ընտրվել է ՀՀ նախագահի պաշտոնում։
Պիտակ