Bloomberg. Դոլարի բռնապետությունն ավարտվում է
https://parstoday.ir/hy/news/armenia-i99105-bloomberg._Դոլարի_բռնապետությունն_ավարտվում_է
Համաշխարհային շուկաներում դոլարի հեգեմոնիան տատանվել է, իսկ համաշխարհային առաջնորդները սկսել են հրաժարվել ճանաչել նրա գերիշխող դիրքը: Այս մասին հաղորդում է Gazeta-ն` վկայակոչելով Bloomberg-ին:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Հոկտեմբեր 07, 2018 10:31 Asia/Tehran
  • Bloomberg. Դոլարի բռնապետությունն ավարտվում է

Համաշխարհային շուկաներում դոլարի հեգեմոնիան տատանվել է, իսկ համաշխարհային առաջնորդները սկսել են հրաժարվել ճանաչել նրա գերիշխող դիրքը: Այս մասին հաղորդում է Gazeta-ն` վկայակոչելով Bloomberg-ին:

Նշվում է, որ  ԱՄՆ-ն դեռ պահպանում է համաշխարհային առաջնորդությունը, քանի որ դոլարը պահանջարկ ունի, սակայն դեռեւս պարզ չէ՝ ինչպես պետք է դոլարի պահանջարկը պահպանել: 

Միջոցների թվում հոդվածի հեղինակը նշում է դիվանագիտական շփումների պահպանումը, ԱՄՆ առեւտրային գործընկերների համար դոլարի մատչելիության պահպանումը եւ այլ պետությունների համար արժույթը որպես «մահակ» օգտաագործելուց հրաժաարվելը:

Ընդ որում, նշում  է գործակալությունը, աշխարհում աստիճանաբար սկսում են հրաժարվել դոլարից: Մասնավորապես Ռուսաստանը կրճատում է իր ակտիվները ամերիկյան արժույթում, իսկ Չինաստանը էներգետիկ շուկայում սկսել է գործարքներ կնքել յուանով:

Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լե Մերը հայտարարել է, որ կցանկանար ԱՄՆ-ից լիովին անկախ ֆինանսական գործիքներ ունենալ՝ չցանկանալով ԵՄ-ին որպես ԱՄՆ-ի «վասալ» տեսնել:

1lur.am