-
Կոնգրեսական Շերմանը ներկայացրել է փոփոխություն, որն արգելափակում է ԱՄՆ-ի աջակցությունը Թուրքիային և Ադրբեջանին․ ANCA
Սեպտեմբեր 18, 2025 08:48ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը ներկայացրել է մի փոփոխություն, որը արգելափակում է ԱՄՆ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IDFC) աջակցությունը Թուրքիային և Ադրբեջանին՝ այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան չի վերացրել Հայաստանի շրջափակումը, իսկ Ադրբեջանը չի ազատ արձակել հայ ռազմագերիներին, հայտնում է Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեն (ANCA)։
-
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է ռազմավարական կառավարման նոր համակարգի հայեցակարգը
Սեպտեմբեր 17, 2025 14:13Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ռազմավարական կառավարման նոր համակարգի հայեցակարգային հիմնական մոտեցումները:
-
Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԻԻՀ դեսպանի հետ
Սեպտեմբեր 17, 2025 13:12ՀՀ–ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին կշարունակի ջանքեր գործադրել Հայաստան–Իրան հարաբերությունների խորացման համար։ Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, նա այդ մասին ասել է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։
-
Դավիթ Խուդաթյանն ընդունել է Իրանի դեսպանին
Սեպտեմբեր 16, 2025 15:38Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին, ով ավարտում է իր առաքելությունը մեր երկրում: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է նախարարը:
-
Գարեգին Բ–ն Հռոմի պապին է ներկայացրել արցախահայերի և գերիների խնդիրները
Սեպտեմբեր 16, 2025 14:26Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Հռոմի պապի ամառային նստավայր Կաստել Գանդոլֆոյում հանդիպել է Լևոն 14-րդ Պապի հետ։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
-
Արարատ Միրզոյանը և դեսպան Սոբհանին քննարկել են Հայաստան-Իրան ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները
Սեպտեմբեր 16, 2025 13:42ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:
-
Այս իշխանությանը պարտադրել են Արարատ լեռը հանել կնիքի վրայից, բայց այն ոչ մի տարածքային պահանջ չի պարունակում հարևաններից. Օհանյան
Սեպտեմբեր 15, 2025 11:49Հնարավոր է, որ հաջորդ քայլերը լինեն այնպես, որ Արարատ լեռը հանվեն բոլոր մեր խորհրդանիշներից և այն փաստաթղթերից և այն շտամպներից, կնիքներից, որոնք որ մեր երկիրը նախկինում օգտագործել է: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով կառավարության որոշմանը, որով նոյեմբերի 1-ից կնքիներից հեռացվելու է Արարատ լեռան պատկերը:
-
Կառավարությունը, որ իր ժողովրդին ստիպում է հրաժարվել իրենց ամենաթանկ խորհրդանիշներից, դիվանագիտության անունով, առաջնորդ չէ․ այն հանձնվող է. Օսկանյան
Սեպտեմբեր 15, 2025 11:46Փաշինյանի կառավարության որոշումը՝ հանել Արարատ լեռան պատկերը մուտքի և ելքի անձնագրային կնիքներից, իսկ հետո նաև այն հեռացնելու մասին խոսակցությունները Հայաստանի զինանշանից, մեր ազգային պատմության մեջ մտահոգիչ պահ են նշանավորում։ Սա պարզապես ձևավորման կամ խորհրդանիշի հարց չէ․ սա արժանապատվության, պատմության և ինքնության հարց է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
-
ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Չինաստան
Սեպտեմբեր 15, 2025 04:57ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։
-
ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի խաչմերուկում. Մոսկվան առայժմ համբերում է, Բրյուսելն էլ չի պնդում
Սեպտեմբեր 14, 2025 15:57Այսօր Հարավային Կովկասում և մասնավորապես Հայաստանի շուրջ բավական լուրջ և բարդ իրավիճակ է ձևավորվում թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ տնտեսական և լոգիստիկ առումներով։