Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԻԻՀ դեսպանի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i237096-Փաշինյանը_հրաժեշտի_հանդիպում_է_ունեցել_ԻԻՀ_դեսպանի_հետ
ՀՀ–ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին կշարունակի ջանքեր գործադրել Հայաստան–Իրան հարաբերությունների խորացման համար։ Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, նա այդ մասին ասել է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։
(last modified 2025-09-17T13:12:59+00:00 )
Սեպտեմբեր 17, 2025 16:42 Asia/Tehran
  • Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԻԻՀ դեսպանի հետ

ՀՀ–ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին կշարունակի ջանքեր գործադրել Հայաստան–Իրան հարաբերությունների խորացման համար։ Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, նա այդ մասին ասել է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։

Սոբհանին ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։

 Փաշինյանն ընդունել է նրան և շնորհակալություն է հայտնել սերտ համագործակցության համար։

Նա նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի և Իրանի միջև համագործակցությունը բոլոր ոլորտներում բարձրացել է նոր մակարդակի, և այդ գործում ներդրում է ունեցել Սոբհանին։

Միաժամանակ Փաշինյանը կարևորել է նախորդ ամիս ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հայաստանյան այցը, ինչը նոր ազդակ է հաղորդել երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացմանն ու ընդլայնմանը։

Սոբհանին ևս շնորհակալություն է հայտնել ՀՀ  վարչապետին ու կառավարությանը ակտիվ և արդյունավետ երկխոսության համար՝ ընդգծելով, որ գործունեության ընթացքում բոլոր ջանքերը ներդրել է երկկողմ կապերի ամրապնդման համար:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել Բարեկամության շքանշանով պարգևատրելու համար և նշել, որ հետագայում ևս կանի ամեն ինչ՝ ՀՀ-ԻԻՀ հարաբերությունների խորացման ու ամրապնդման համար:

  Սոբհանին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել 2023 թ. հուլիսին։