-
Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ փոխնախարարները հանդիպել են
Ապրիլ 10, 2025 16:26ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ փոխնախարարի հետ:
-
Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Մարաղայի ջարդերի զոհերի հիշատակին․ ՀՀ ԱԳՆ
Ապրիլ 10, 2025 14:48ՀՀ ԱԳ նախարարությունը, հարգանքի տուրք մատուցելով 1992 թվականի ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի Մարաղա գյուղի հայ բնակչության դեմ Ադրբեջանի իրականացրած ջարդերի զոհերի հիշատակին, հիշեցրել է, որ նման վայրագությունների կանխարգելման համար անհրաժեշտ է հրաժարվել ատելության խոսքից և խթանել մարդու հիմնարար իրավունքների հարգումը։
-
Սահմանին ադրբեջանական զինուժի կուտակումներ կա՞ն. ՀՀ ԱԽ քարտուղարի պատասխանը
Ապրիլ 10, 2025 14:25Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հերքում է սահմանին ադրբեջանական ուժերի կուտակումների մասին լուրերը։ Նա այդ մասին ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում։
-
Բաքվում 2020 թվականից գերության մեջ գտնվող շուրջ 80 հայ է անհետացել. Սիրանուշ Սահակյան
Ապրիլ 10, 2025 14:18Ադրբեջանում 2020 թվականից գերեվարման մեջ գտնվող շուրջ 80 հայ ենթարկվել է բռնի անհետացման։ «Բաքվում պահվող հայ գերիների ու նրանց վերադարձի ուղիները» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
-
Բաքվում հայ գերիների «դատի» նպատակը Արցախի սուբյեկտայնությունը ոչնչացնելն է. միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանը։
Ապրիլ 10, 2025 14:17Բաքվի «դատավարությունների» վերջնական նպատակը, ըստ իրավապաշտպանի, հայ ժողովուրդն է։
-
ՀՀ–ն կստորագրի ԵԱՏՄ գիտահետազոտական ծառայությունների միասնական շուկայի մասին համաձայնագիրը
Ապրիլ 10, 2025 08:58Հայաստանը կստորագրի ԵԱՏՄ գիտահետազոտական ծառայությունների միասնական շուկայի մասին համաձայնագիրը։ ՀՀ կառավարությունն այսօրվա` ապրիլի 10-ի նիստի ժամանակ հավանության տվեց համաձայնագրի ստորագրմանը։
-
2018-ին խեղճ մարդու պաշտպան էինք ընկալվում, հիմա այդպիսին չենք ընկալվում. ինչքան մարդուն օգնում ենք, այնքան իր սև ցուցակում գտնվելը սևանում է. Նիկոլ Փաշինյան
Ապրիլ 10, 2025 08:41Հիմա շատ են խոսում այն մասին, որ մենք 2018 թվականին խեղճ ու անճար մարդու պաշտպան էինք ընկալվում, հիմա չենք ընկալվում այդպիսին, սրա մեջ ինչ-որ չափով ճշմարտություն կա, մեր ծրագրերի էվոլուցիան դրա մասին է վկայում: Այս մասին կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
Խիստ դատապարտելի է Հայաստանում տարածվող ցանկացած խոսույթ, որը խտրակшն է ու անհանդnւրժnղականություն հրահրող, այդ թվում` մարդու ծննդավայրի կամ բնակության վայրի հիմքով․ Անահիտ Մանասյան
Ապրիլ 10, 2025 07:40Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ դատապարտելի է համարում Հայաստանում տարածվող ցանկացած խոսույթ, որը խտրական է, անհանդուրժողականություն ու ատելություն հրահրող, այդ թվում` մարդու ծննդավայրի կամ բնակության վայրի հիմքով։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից։
-
ՌԴ-ն Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում սահմանին չդիմել թեժացման քայլերի. Զախարովա
Ապրիլ 09, 2025 16:06ՌԴ-ն կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին թույլ չտալ թեժացման քայլեր սահմանին։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
-
Ժամանակակից աշխարհում երկրները բախվում են ապատեղեկատվական արշավների. ՀՀ պատվիրակությունը՝ ԵԽԽՎ-ի նիստին
Ապրիլ 08, 2025 16:49ԵԽԽՎ-ում «Արտաքին միջամտություն․ սպառնալիք Եվրոպայում ժողովրդավարական անվտանգությանը» թեմայով նիստին ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը: