ՀՀ պատվիրակությունը մասնակցել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության Գործադիր խորհրդի նստաշրջանին
https://parstoday.ir/hy/news/armenia-i234740
Հաագայում հուլիսի 8-11-ը կայացել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) Գործադիր խորհրդի 109-րդ նստաշրջանը, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային անվտանգության վարչության պետ Արման Հովհաննիսյանի գլխավորությամբ։
(last modified 2025-07-15T12:57:51+00:00 )
Հուլիս 15, 2025 16:27 Asia/Tehran
  • ՀՀ պատվիրակությունը մասնակցել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության Գործադիր խորհրդի նստաշրջանին

Հաագայում հուլիսի 8-11-ը կայացել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) Գործադիր խորհրդի 109-րդ նստաշրջանը, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային անվտանգության վարչության պետ Արման Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Ըստ  ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության, նստաշրջանի ընթացքում Հայաստանի պատվիրակության ղեկավարը հանդես է եկել ազգային ելույթով, որի ընթացքում կարևորել է Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի նպատակների շուրջ համագործակցության շարունակականությունը և վերահաստատել քիմիական զենքի կամ հարակից վտանգավոր նյութերի կիրառման հնարավորությունն ամբողջությամբ բացառելու Հայաստանի հանձնառությունը։ 

Արման Հովհաննիսյանը ներկայացրել է կազմակերպության շրջանակներում արձանագրվող հիմնական զարգացումների շուրջ ՀՀ դիրքորոշումները՝ ընդգծելով, որ կազմակերպության շրջանակներում Հայաստանը մշտապես դրսևորում է կառուցողական և սկզբունքային մոտեցումներ։

ՀՀ պատվիրակության ղեկավարը  վերահաստատել է նաև Հայաստանի՝ կազմակերպությունում ավելի ակտիվ ներգրավվելու պատրաստակամությունը։ 

Նստաշրջանի ընթացքում Հայաստանի պատվիրակությունն ունեցել է մի շարք շփումներ՝ մտքեր փոխանակելով ընթացիկ զարգացումների և դրանց վերաբերյալ ՔԶԱԿ մասնակից պետությունների դիրքորոշումների շուրջ։