-
ՀՀ-ն պետք է կողմնորոշվի ՀԱՊԿ անդամակցության հարցում. գլխավոր քարտուղար
Ապրիլ 16, 2024 14:55Հայաստանն իսկապես կրճատել է իր գործունեության շրջանակը ՀԱՊԿ-ի հետ։ Այս հարցում հստակությունը կազմակերպության բոլոր անդամների օգտին է։
-
Հայաստանում Իրանի դեսպան. Մենք կտրականապես դեմ ենք տարածաշրջանի աշխարհաքաղաքական սահմանների ցանկացած փոփոխության
Ապրիլ 16, 2024 13:39Հայաստանում Իրանի դեսպանը մամուլի ասուլիսում ասաց. «Մենք կտրականապես դեմ ենք տարածաշրջանի աշխարհաքաղաքական սահմանների ցանկացած փոփոխության»։
-
Խորհուրդ եմ տալիս չփորձել Հայաստանը ներքաշել ձեր աշխարհաքաղաքական հակամարտnւթյունների մեջ. Իրանի դեսպանը՝ եվրոպական երկրներին
Ապրիլ 16, 2024 13:33Դժբախտաբար մեր օրինական և լեգիտիմ պատասխանից հետո եվրոպական և արևմտյան որոշ պետություններ Իրանի օրինական պաշտպանությունը, որպես ագրեսիվ քայլ ներկայացրեցին: Սա նշանակում է հող նախապատրաստել սիոնիստական ռեժիմի նոր արկածախնդրության համար:
-
Հայաստանի սուվերեն տարածքի համար մեր կարմիր գծերը չեն փոխվել, Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ դեսպան
Ապրիլ 16, 2024 13:22Մենք դեմ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին, դա վնաս է տարածաշրջանին, նաև Հայաստանին ու Ադրբեջանին, երկու կողմին կոչ ենք անում հանգստություն, զսպվածություն ցուցաբերել և շարունակել խաղաղության մասին երկխոսությունը։
-
Բաքուն Հաագայի դատարանին կոչ է արել ընթացք չտալ ռասայական խտրականության վերաբերյալ Հայաստանի բողոքին
Ապրիլ 16, 2024 13:15Ադրբեջանը պնդում է, որ Երևանը իրավասու չէ Բաքվի դեմ ռասայական խտրականության հայց ներկայացնել Հաագայի դատարան, և Արդարադատության միջազգային դատարանը չպետք է քննության առնի այս գործը:
-
Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանում է ազատագրում․ ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչ
Ապրիլ 16, 2024 12:21ՄԱԿ-ի դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Պիեռ դ'Արգենը հայտարարել է, որ «Հայաստանն ընդդեմ» Ադրբեջանի գործով լսումների ընթացքում ադրբեջանական կողմը ձգտում է քննարկումներից դուրս թողնել Հայաստանի որոշ պնդումներ ու պահանջներ, որոնք վերաբերվում են Ադրբեջանի կողմից էթնիկ հայերի նկատմամբ իրականացված բռնություններին։
-
Հայաստանում արտադրված մի քանի զինատեսակներ ներքին փորձարկումներ են անցել․ դրանք առաջիկայում կկիրառվեն Զինված ուժերում
Ապրիլ 15, 2024 14:38Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացուցիչները հանդիպել են ռազմարդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող բոլոր ընկերությունների հետ, քննարկել առկա խնդիրները։ Իրականացվել են մի քանի զինատեսակի ներքին փորձարկումներ, որոնք մոտ ապագայում կկիրառվեն Հայաստանի զինված ուժերում:
-
Վերջին տարիներին Ադրբեջանի ռազմական ագրեսիան հանգեցրել է տարածաշրջանում լուրջ բնապահպանական խնդիրների. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ
Ապրիլ 15, 2024 14:27Վերջին տարիներին Ադրբեջանի ռազմական ագրեսիան հանգեցրել է տարածաշրջանում լուրջ բնապահպանական խնդիրների:
-
Times. Լոնդոնն ու Երևանը բանակցում են Բրիտանիայից Հայաստան անօրինական ներգաղթյալներ ուղարկելու շուրջ
Ապրիլ 15, 2024 07:24Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ։
-
ԵԱՏՄ-ն չպետք է փոխկապակցվի քաղաքական հավակնության հետ. ՀՀ վարչապետի հարցազրույցը ղազախական թերթերին
Ապրիլ 14, 2024 14:56Այսօր հայ-ղազախական հարաբերություններն առանձնանում են իրենց ռազմավարական բնույթով և ներառում են վստահելի քաղաքական երկխոսություն։ Միջազգային և տարածաշրջանային օրակարգի առանցքային հարցերի շուրջ մեր երկրները ձգտում են դիվերսիֆիկացնել իրենց տնտեսությունները և տարանցիկ ներուժը։