-
Պաշտոնական Երևանի առաջարկներին Բաքուն դեռ չի պատասխանել
Դեկտեմբեր 05, 2023 05:09Խաղաղության պայմանագրի վերջին տարբերակի շուրջ պաշտոնական Երևանի առաջարկներին Բաքուն դեռ չի պատասխանել՝ խորհրդարանում ասել է արտգործնախարարը՝ գործընթացի մասին այլ մանրամասներ չհայտնելով։ Վերջերս Բաքուն էր Երևանին մեղադրել իր առաջարկներին ուշ արձագանքելու համար։ Փորձագետները Խաղաղության պայմանագրի շուրջ հեռավար բանակցությունները կարևոր են համարում, բայց վճռորոշ, կարծում են, կլինեն ոչ հրապարակային քննարկումներն ու դրանց արդյունքները։
-
Ջուղայի ոչնչացված խաչքարերի մեծ մասն արվեստի գլուխգործոցներ էին, որոնց ոչնչացումը ռասիզմի հիմքով վանդալիզմ է. Գարդման-Շիրվան-Նախիջևան միություն
Դեկտեմբեր 04, 2023 14:55Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել Ջուղայի հայկական խաչքարերի ոչնչացման կապակցությամբ:
-
Ադրբեջանի ԶՈՒ բացած կրակից հայ զինծառայող է զոհվել
Դեկտեմբեր 04, 2023 14:19Ադրբեջանի ԶՈՒ բացած կրակից հայ զինծառայող է զոհվել:
-
Ադրբեջանի ԶՈւ-ն իր դիրքերը չի հեռացնի Ջերմուկից. ԳՇ պետի նախկին տեղակալ
Դեկտեմբեր 04, 2023 14:04ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը կարծում է, որ Ադրբեջանի զինված ուժերն իրենց դիրքերը չեն հեռացնի ՀՀ տարածքից։ Նա այդ մասին ասաց այսօր ԱԺ–ի դիմաց ընթացող ակցիայի ժամանակ` պատասխանելով լրագրողների հարցերին։
-
Հունվարի 1-ից անձնագրի ելքի կլոր կնիքն անհրաժեշտ չի լինի. ՀՀ ԱԳՆ
Դեկտեմբեր 04, 2023 13:23ՀՀ կառավարության 22 սեպտեմբերի 2023թ. № 1604-Ն որոշման համաձայն՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը սկսած 2024թ. հունվարի 1-ից սովորական անձնագրերը տրամադրելու է առանց օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշման։ Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
-
Հայաստանում մարդկանց թույլ կտան ազատ զենք կրել
Դեկտեմբեր 04, 2023 12:51Հայաստանում անհրաժեշտ է օրենսդրական մակարդակով կարգավորել զենքի կիրառմամբ քաղաքացիների ինքնապաշտպանության իրավունքի հարցը։
-
Հայաստանը եւ Իրաքը թեւակոխել են հարաբերությունների զարգացման նոր փուլ. Ռուստամ Բաքոյան
Դեկտեմբեր 04, 2023 12:18Երկու երկրները թեւակոխել են հարաբերությունների զարգացման նոր փուլ, եւ վերջին երեք տարիների ընթացքում հայ-իրաքյան հարաբերություններում առանձնահատուկ դինամիկա է նկատվում: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը` Հայաստանում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սուհայլան Մ. Խալիլ Ալ-Ջուբուրիի հետ դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում:
-
Ադրբեջանը դեռևս չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի վերջին առաջարկներին
Դեկտեմբեր 04, 2023 08:23Ադրբեջանը դեռևս չի արձագանքել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի վերջին առաջարկներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը։
-
Երևանի ու Անկարայի հարաբերությունների կարգավորման հարցում առաջընթաց չկա:
Դեկտեմբեր 04, 2023 08:20Երևանի ու Անկարայի հատուկ ներկայացուցիչների հնարավոր հանդիպման մասին քննարկում այս պահին չկա, ասել է հայկական կողմի բանակցող, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
-
Հայ փորձագետ. Կարճաժամկետ հեռանկարում Հարավային Կովկասում կայուն խաղաղություն չի լինի
Դեկտեմբեր 04, 2023 07:00Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան տարաձայնություններին, Կովկասի ինստիտուտի տնօրենն ասել է. «Կարճաժամկետ հեռանկարում Հարավային Կովկասում կայուն խաղաղություն չի լինի»: