-
Նիկոլ Փաշինյանը և Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդը քննարկել են հայ-իրաքյան համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր
Նոյեմբեր 22, 2023 14:35Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդի գլխավորած պատվիրակությանը:
-
Քաղաքագետ.այաստանը դե ֆակտո դուրս է եկել Ռուսաստանի ազդեցության գոտուց։
Նոյեմբեր 22, 2023 09:22Ըստ քաղաքագետ Հրանտ Միքայելյանի Հայաստանը դե ֆակտո դուրս է եկել Ռուսաստանի ազդեցության գոտուց, թեև միանշանակ ռուսամետ երկիր երբեք էլ չի եղել. կոմպլեմենտար քաղաքականության շնորհիվ Երևանն ունեցել է գլխավոր գործընկեր, զուգահեռ նաև գործընկերներ, որոնց հետ բարձր մակարդակի շփումներ է ապահովել։
-
Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել երկու երկրների սահմանին. ԱԳՆ
Նոյեմբեր 22, 2023 08:56ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ արձագանքելով Ադրբեջանի ԱԳՆ նոյեմբերի 21-ի հայտարարությանը:
-
Հայաստանի պաշտպանության նախարարը ևս չի մասնակցի ՀԱՊԿ նիստին
Նոյեմբեր 22, 2023 08:43Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցելու վաղը Մինսկում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։
-
Հայաստանում շատ վտանգավոր տնտեսական քաղաքականություն է տարվում. Փորձագետ
Նոյեմբեր 22, 2023 06:54Այսօր Հայաստանում տարվում է սխալ, շատ վտանգավոր, անհեռանկար տնտեսական քաղաքականություն։ Փքվում է փուչիկը, որը հանգում է առևտրի և ծառայությունների աճին, և արդյունքում՝ ստացված ռեսուրսներն ուղղվում են շինարարության ոլորտ։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Կարեն Ադոնցը։
-
ՀՀ ԱԳ նախարարը չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳ, պաշտպանության նախարարների խորհուրդների և ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին
Նոյեմբեր 22, 2023 06:06Բելառուսական կողմի նախաձեռնությամբ նոյեմբերի 21-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ալեյնիկի հետ:
-
Իրաքի նախագահը ժամանեց Հայաստան
Նոյեմբեր 21, 2023 13:59Հայաստան է ժամանել Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդը։
-
Ալիևի խորհրդական. Մենք ցանկանում ենք խաղաղություն Հայաստանի հետ, բայց առանց Արևմուտքի միջամտության
Նոյեմբեր 21, 2023 13:37Ադրբեջանի նախագահի խորհրդականն այսօր (երեքշաբթի) Reuters լրատվական գործակալությանը հայտնել է, որ իր երկիրը պահանջում է Հայաստանի հետ երկկողմ բանակցություններ խաղաղության վերաբերյալ և գտնում է, որ այս երկու երկրները կարող են արագ համաձայնության գալ՝ առանց արևմտյան միջնորդների անհրաժեշտության։
-
Հայաստանն ու Իրանը խոսել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի ռազմավարական կարևորության մասին
Նոյեմբեր 21, 2023 08:49ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Իրանի Իսլամական Հանրապետության զբոսաշրջության և ավտոմոբիլային ֆեդերացիայի գործադիր տնօրեն Մոհամմադ Հոսսեյն Սուֆիի գլխավորած պատվիրակության և ՀՀ ՏԿԵՆ ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության, ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետերի և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4 ծրագրի Սիսիան-Քաջարան հատվածի ղեկավարի միջև:
-
Իրանն ու Հայաստանը կհեշտացնեն իրենց երկրներ վարորդների մուտքը
Նոյեմբեր 20, 2023 16:09Իրանն ու Հայաստանը պայմանավորվել են հեշտացնել երկու երկրներից մուտքը վարորդների համար։ Համապատասխան հուշագիրը ստորագրվել է Երևանում։