Ալիևի խորհրդական. Մենք ցանկանում ենք խաղաղություն Հայաստանի հետ, բայց առանց Արևմուտքի միջամտության
https://parstoday.ir/hy/news/armenia-i209518-Ալիևի_խորհրդական._Մենք_ցանկանում_ենք_խաղաղություն_Հայաստանի_հետ_բայց_առանց_Արևմուտքի_միջամտության
Ադրբեջանի նախագահի խորհրդականն այսօր (երեքշաբթի) Reuters լրատվական գործակալությանը հայտնել է, որ իր երկիրը պահանջում է Հայաստանի հետ երկկողմ բանակցություններ խաղաղության վերաբերյալ և գտնում է, որ այս երկու երկրները կարող են արագ համաձայնության գալ՝ առանց արևմտյան միջնորդների անհրաժեշտության։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 21, 2023 13:37 Asia/Tehran
  • Ալիևի խորհրդական. Մենք ցանկանում ենք խաղաղություն Հայաստանի հետ, բայց առանց Արևմուտքի միջամտության

Ադրբեջանի նախագահի խորհրդականն այսօր (երեքշաբթի) Reuters լրատվական գործակալությանը հայտնել է, որ իր երկիրը պահանջում է Հայաստանի հետ երկկողմ բանակցություններ խաղաղության վերաբերյալ և գտնում է, որ այս երկու երկրները կարող են արագ համաձայնության գալ՝ առանց արևմտյան միջնորդների անհրաժեշտության։

Հիքմեթ Հաջիևն ընդգծել է, որ խաղաղության համաձայնագիրը միջուկային ֆիզիկա չէ։ Եթե ​​կա բարի կամք, ապա կարճ ժամանակահատվածում կարող են որոշվել խաղաղության համաձայնագրի հիմնական սկզբունքները։

Սակայն այս համաձայնագրին Արևմուտքի ներգրավվածության   վերաբերյալ Ալիևի խորհրդականն հավելեց. «Մեզ խաղաղություն է պետք մեր տարածաշրջանում, ոչ թե Վաշինգտոնում, Փարիզում կամ Բրյուսելում»։

Վերջում նա հստակեցրեց, որ ԱՄՆ-ն երկակի ստանդարտներ և ոչ կառուցողական վերաբերմունք է դրսևորել։ Ադրբեջանը խիստ քննադատության է ենթարկել նաև Ֆրանսիային։ Անցյալ ամիս այս երկիրը հայտարարեց, որ նոր պայմանագրեր է կնքել՝ Հայաստանին ռազմական տեխնիկա մատակարարելու համար։