-
Ոստիկանությունը ժամը 10:00-ի դրությամբ բերման է ենթարկել ակցիայի 142 մասնակցի
Սեպտեմբեր 25, 2023 08:21ՀՀ ոստիկանությունը ժամը 10:00-ի դրությամբ բերման է ենթարկել 142 քաղաքացու:
-
Երևանի կենտրոնում համազգային բողոքի շարժման աջակիցները երթ են անցկացնում։
Սեպտեմբեր 25, 2023 06:51Երևանի կենտրոնի առանցքային հանգույցներից մեկը՝ Արշակունյաց-Լուսավորչի-Ագաթանգեղոսի խաչմերուկը, առավոտյան ընդդիմության կողմնակիցները ծրագրել էին փակել, բայց դեռ չի հաջողվել։ Ոստիկանները հերթապահում են մայթերին՝ կանխելու ակտիվիստների գործողությունները։
-
Արցախից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 2906 անձ
Սեպտեմբեր 25, 2023 06:49Սեպտեմբերի 25-ին ժամը 06:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 2906 անձ։
-
Մեղադրանքներ միմյանց հասցեին. ՄԱԿ-ում ելույթ ունեցան Միրզոյանն ու Բայրամովը
Սեպտեմբեր 24, 2023 15:54Ավելի քան մեկ տարի խաղաղության պայմանագրի շուրջ բանակցող Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները երեկ կրկին միմյանց մեղադրեցին ամենածանր հանցագործությունների մեջ։
-
Վեց պայմանավորվածություն Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ
Սեպտեմբեր 24, 2023 15:17Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ ռազմական գործողությունների դադարեցման մասին ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի հետ սեպտեմբերի 20-ին ձեռք բերված պայմանավորվածության hամաձայն՝ ներկա դրությամբ իրականացվում են հետևյալ աշխատանքները.
-
ԱԱԾ-ն կանխել է Հայաստանում իշխանությունը յուրացնելու դեպք
Սեպտեմբեր 24, 2023 15:11Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է իշխանությունը յուրացնելու դեպքի բացահայտման ու այն կանխելու մասին։
-
Լավրով․ Երեւանն ու Բաքուն ԵՄ հովանու ներքո փաստաթուղթ ստորագրելիս մոռացել են գրել ղարաբաղցիների իրավունքների մասին
Սեպտեմբեր 24, 2023 15:10Այն բանից հետո, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Եվրամիության հովանու ներքո ստորագրեցին փաստաթուղթ, որով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը 1991 թվականի սահմաններում, դա նշանակում է, որ Ղարաբաղը պարզապես Ադրբեջան է: Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
-
Մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի պետք է ինքն ընտրի՝ անկախությա՞ն, թե՞ ծայրագավառ դառնալու կողմնակից է. Փաշինյան
Սեպտեմբեր 24, 2023 14:23Վերջին տարիներին տեղի ունեցած մի շարք իրադարձություններ մեզ բոլորիս իրադրությունը գնահատելու, վերագնահատելու, հետևություններ անելու հրամայականի առաջ են կանգնեցրել. ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում, ի՞նչ է տեղի ունենում և ի՞նչ պետք է տեղի ունենա. սրանք են այն հարցերը, որոնց պատասխանը ռազմավարական է ապագայի համար. այս մասին իր ուղերձում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
ԼՂ-ից Հայաստան տեղափոխվածների կեցության կազմակերպումը չի սահմանափակվելու միայն Սյունիքի մարզով
Սեպտեմբեր 24, 2023 14:14ՀՀ կառավարությունը պատշաճ ձևով հոգալու է Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվածների առաջնային կարիքները:
-
Հայաստանի ղեկավարությունը պարբերաբար կրակի վրա յուղ է լցնում․ Լավրովը՝ ՀՀ-ում «ռուսական ազդեցությունը» թուլացնելու մասին
Սեպտեմբեր 24, 2023 06:37Հայաստանում կա ոչ կառավարական կազմակերպությունների հզոր լոբբի, որոնք փորձում են խաթարել Ռուսաստանի ազդեցությունը երկրում: