ԼՂ-ից Հայաստան տեղափոխվածների կեցության կազմակերպումը չի սահմանափակվելու միայն Սյունիքի մարզով
https://parstoday.ir/hy/news/armenia-i206536-ԼՂ_ից_Հայաստան_տեղափոխվածների_կեցության_կազմակերպումը_չի_սահմանափակվելու_միայն_Սյունիքի_մարզով
ՀՀ կառավարությունը պատշաճ ձևով հոգալու է Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվածների առաջնային կարիքները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 24, 2023 14:14 Asia/Tehran
  • ԼՂ-ից Հայաստան տեղափոխվածների կեցության կազմակերպումը չի սահմանափակվելու միայն Սյունիքի մարզով

ՀՀ կառավարությունը պատշաճ ձևով հոգալու է Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվածների առաջնային կարիքները:

«Արմենպրես»-ի հարցերին ի պատասխան հայտնեցին ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբից

-Ինչպիսի աշխատանքներ են իրականացվում ԼՂ-ից Հայաստան տեղափոխվող բնակիչների հետ։

-Տեղափոխվող բնակիչների առաջնային հաշվառում և կարիքների գնահատում է իրականացվում Կոռնիձոր համայնքի մոտակայքում գտնվող կետում։ Կարիքների առաջնային գնահատում իրականացնելուց հետո օթևանի խնդիր ունեցող մեր հայրենակիցները տեղափոխվում են Գորիսում ստեղծված կոորդինացիոն կենտրոն, որտեղից արդեն կազմակերպվում է անձանց կեցության և այլ առաջնային խնդիրների լուծումը։ Աշխատանքներում ներգրավված են համապատասխան գործառույթներ ունեցող բոլոր պետական կառավարման մարմինները։

Ինչպես և հայտարարվել էր նախկինում ՀՀ կառավարությունը պատշաճ ձևով հոգալու է մեր հայրենակիցների առաջնային կարիքները։

-Որտե՞ղ է կազմակերպվելու տեղահանված քաղաքացիների կեցությունը։

-Կեցության կազմակերպումը չի սահմանափակվելու միայն Սյունիքի մարզով։ Ըստ անհրաժեշտության այլ մարզերում նույնպես կեցության վայրեր կկազմակերպվեն։

armenpress.am