-
Հոկտեմբերի 19-ի առաջարկով խաղաղապահներ պետք է տեղակայվեին նաև Մեղրիում՝ ապահովելու Ադրբեջանի և Նախիջևանի կապը. Փաշինյան
Հունիս 20, 2023 08:322020 թվականի հոկտեմբերի 19-ի առաջարկի համատեքստում Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը կանգնեցնելու պայմաններից է եղել նաև այն, որ Մեղրիում պետք է տեղակայվեն խաղաղապահներ՝ ապահովելու Ադրբեջանի արևմտյան շրջանների հաղորդակցությունը Նախիջևանի հետ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի համաձայնել, որ Հայաստանի տարածքում իր վերահսկողության տակ չգտնվող շերտ, այսինքն՝ միջանցք ստեղծվի:
-
Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու, Շուշիի և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը
Հունիս 20, 2023 07:37Հունիսի 19-ի ժամը 11:05-ից հունիսի 20-ի ժամը 07։55- ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու, Շուշիի և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը։
-
Պուտինն ասաց` Ադրբեջանը հրադադարի համար նախապայման ունի. Փաշինյանը քննիչ հանձնաժողովում է
Հունիս 20, 2023 07:26Նիկոլ Փաշինյանն ասաց` հայկական կողմի ըմբռնումն այն էր, որ կրակը պետք է դադարեցվի առանց նախապայմանների, իսկ կողմերը պետք է մնան այդ պահին իրենց զբաղեցրած դիրքերում:
-
Վարչապետի մասնակցությամբ մեկնարկել է պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի նիստը
Հունիս 20, 2023 07:05Մեկնարկել է Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստը:
-
ԵԽԽՎ-ում տապալվել են Ադրբեջանի պատվիրակության ջանքերը. Լաչինի միջանցքի հարցը ներառվել է օրակարգ
Հունիս 19, 2023 14:29Ադրբեջանի պատվիրակության ջանքերը՝ խոչընդոտել Լաչինի միջանցքի հարցի ներառումը ԵԽԽՎ ամառային նստաշրջանի օրակարգում, տապալվել են:
-
Զանգեզուրի միջանցքը կկտրի հարավի հետ Հայաստանի կապը
Հունիս 19, 2023 07:47Զգուշացնելով Հայաստանի հարավից Ադրբեջանի և Նախիջևանի միջև Զանգեզուրի միջանցքի ստեղծման մասին, Կովկասի հարցերով փորձագետն ասել է. «Միջանցքի գործարկման դեպքում Հայաստանը կկորցնի հարավի հետ կապը և հայերը պետք է Բաքվից թույլտվություն ստանան Իրան երթուդարձի համար»։
-
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
Հունիս 18, 2023 15:21Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հունիսի 18-ի ժամը 03:20-04:10-ը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել սահմանագոտու արևելյան (Վերին Շորժա, Սոթք) և հարավարևելյան (Ներքին Հանդ) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
-
Հայաստանը հաստատակամ է տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հասնելու իր դիրքորոշման մեջ. Խաչատուրյանը՝ Շտայնմայերին
Հունիս 18, 2023 14:40Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բեռլինում հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:
-
Ուկրաինան Ռուբեն Վարդանյանին «Խաղաղարարի» պատժացուցակի մեջ է մտցրել
Հունիս 18, 2023 14:22Ուկրաինան Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ներառել է «Խաղաղարարի» պատժացուցակի մեջ, տեղեկացնում են ուկրաինական ԶԼՄ-ները։
-
Ադրբեջանը նոր սադրանքներ է նախապատրաստում․ Էդմոն Մարուքյան
Հունիս 18, 2023 07:14Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն ընդգծում է, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր սադրանքներ է նախապատրաստում և դրա համար տեղեկատվական հիմք է նախապատրաստում՝ Հայաստանի զինված ուժերի կողմից իբր կրակոցների մասին կեղծ տեղեկություններ տարածելով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մարուքյանն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր էջում։