-
Նիկոլ Փաշինյանը «Ռոսատոմի» գլխավոր տնօրենի հետ քննարկել է նոր ծրագրերի հեռանկարները
Մայիս 02, 2023 14:20«Ռոսատոմ» պետական կորպորացիան հետաքրքրված է Հայաստանի հետ գործընկերությունը շարունակելու հարցում։ Կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովն այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:
-
«Զանգեզուրի միջանցքը» Միջին միջանցքի բաղկացուցիչ մասն է. ադրբեջանցի նախարար
Մայիս 02, 2023 12:30«Զանգեզուրի միջանցքը» Միջին միջանցքի բաղկացուցիչ մասն է։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին Ադրբեջանի թվային զարգացման եւ տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիեւն ասել է «Մեծ եվրասիական աշխարհաքաղաքականության ձեւավորումը. անցյալից դեպի ներկա եւ ապագա» միջազգային համաժողովում։
-
ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարը Արցախում ստեղծված իրավիճակը կքննարկի ադրբեջանական կողմի հետ
Մայիս 02, 2023 12:18Արցախի Հանրապետության իշխանության ներկայացուցիչները հանդիպել են Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատար Ալեքսանդր Լենցովի հետ։
-
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում նախատեսված է նաև Մոսկվայում․ Արման Եղոյան
Մայիս 02, 2023 12:03Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները, ըստ նախնական պայմանավորվածության, պետք է հանդիպեն նաև Մոսկվայում:
-
Սյունիքի մարզում «Հյուսիս-հարավ»-ի շինարարությունը սկսելու համար կառավարությունն ավելի քան 236 միլիոն դոլարի վարկ է ներգրավում
Մայիս 02, 2023 11:50Սյունիքի մարզում «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի շինարարական աշխատանքների իրականացման համար Հայաստանն ավելի քան 236 միլիոն դոլարի վարկ է ներգրավում։
-
ԼՂ–ի հարցով իրավական հիմքեր, բացի եռակողմ պայմանավորվածություններից, չկան․ Պեսկով
Մայիս 02, 2023 11:41Ղարաբաղի հարցով իրավիճակի կարգավորման համար այլ իրավական հիմքեր չկան, բացի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ պայմանավորվածություններից։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
ԱԺ պատվիրակությունը կմեկնի Թուրքիա. իշխող խմբակցության պատգամավորները ընդդիմադիր գործընկերոջը կոչ են անում միանալ իրենց
Մայիս 02, 2023 11:22ՀՀ ազգային ժողովի պատվիրակությունը կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին:
-
ՌԴ խաղաղապահ զորակազմը հրադադարի խախտման դեպք է արձանագրել Ասկերանի շրջանում
Մայիս 02, 2023 07:21Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմն Արցախում հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք է արձանագրել մայիսի 1-ին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը՝ ներկայացնելով Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի գործունեության մասին ամենօրյա տեղեկագիրը։
-
Կովկասի հարցերի փորձագետ. Հայաստանի ու Ադրբեջանի բանակցությունները հյուրընկալելու ԱՄՆ-ի երեք պատճառները
Մայիս 02, 2023 06:59Ռուսաստանի և Կովկասի հարցերով փորձագետն ասել է.«Եթե Հայաստանի ներկայիս վարչապետի փոխարեն այս պաշտոնը զբաղեցներ մեկ ուրիշը, Ռուսաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ կոշտ դիրքորոշման հավանականությունը կմեծանար»:
-
Վաշինգտոնը ձգտում է խաղաղության և կայունության Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղում․ Վեդանտ Պատել
Մայիս 02, 2023 06:59ԱՄՆ-ն պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վստահ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները լուծելու միակ ճանապարհը բանակցություններն են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև կայացած բանակցություններին: