Կովկասի հարցերի փորձագետ. Հայաստանի ու Ադրբեջանի բանակցությունները հյուրընկալելու ԱՄՆ-ի երեք պատճառները
https://parstoday.ir/hy/news/armenia-i198620-Կովկասի_հարցերի_փորձագետ._Հայաստանի_ու_Ադրբեջանի_բանակցությունները_հյուրընկալելու_ԱՄՆ_ի_երեք_պատճառները
Ռուսաստանի և Կովկասի հարցերով փորձագետն ասել է.«Եթե Հայաստանի ներկայիս վարչապետի փոխարեն այս պաշտոնը զբաղեցներ մեկ ուրիշը, Ռուսաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ կոշտ դիրքորոշման հավանականությունը կմեծանար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 02, 2023 06:59 Asia/Tehran
  • Կովկասի հարցերի փորձագետ. Հայաստանի ու Ադրբեջանի բանակցությունները հյուրընկալելու ԱՄՆ-ի երեք պատճառները

Ռուսաստանի և Կովկասի հարցերով փորձագետն ասել է.«Եթե Հայաստանի ներկայիս վարչապետի փոխարեն այս պաշտոնը զբաղեցներ մեկ ուրիշը, Ռուսաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ կոշտ դիրքորոշման հավանականությունը կմեծանար»:

Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հանդիպմանն ու բանակցություններին, ԻԼՆԱ-ի թղթակցին տված հարցարույցում, Ռուսաստանի և Կովկասի հարցերով փորձագետ՝ Հոսեյն Բեհեշթիփուրն ասել է.«Պատճառը, թե ինչու Ամերիկան ​​փորձեց միջնորդ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև, ԱՄՆ-ի հետ Հայաստանի վարչապետի ջերմ ու մտերիմ հարաբերություններն են»:

«Մյուս կողմից, պետք է հասկանալ, որ հայկական լոբբին կարևոր դիրք ունի ԱՄՆ-ում և հատկապես այս երկրի Կոնգրեսում, այդ իսկ պատճառով պետք է ասել, որ այս երկու գործոնների հանրագումարը պատճառ է դարձել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները մեկնեն Վաշինգտոն և  այդ քաղաքում նստել բանակցությունների սեղանի շուրջ»,-ասել է Ռուսաստանի և Կովկասի հարցերով փորձագետը:

Հասան Բեհեշթիփուրը նշել է, որ Նախիջևանին հասանելիություն ունենալու նպատակով միջանցք բացելն այն հարցերից է, որը Հայաստանը կարծում է, որ Ադրբեջանը կասկածի տակ է դրել Երևանի տարածքային ամբողջականությունը: Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ը զգացել է, որ ներկայիս պայմաններում, ակտիվացնելով իր արտաքին քաղաքականությունը, կարող է հանգուցալուծել Բաքվի և Երևանի միջև լարվածության կույր հանգույցը, ինչը, ենթադրում է, որ անհնար է:

Քաղաքական հարցերի այս փորձագետը հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն ատամ է ցույց տալիս Ռուսաստանի հետնաբակում, ինչը պետք է դիտարկել որպես երրորդ պատճառ, բայց ինքը համոզված է, որ Վաշինգտոնը չի կարողանա լուծել այս հակամարտությունը։ Այդ ընթացքում պետք է հասկանալ, որ Ռուսաստանը նույնպես հետևում է իրավիճակին և ԱՄՆ-ի վարքագծին ու գործողություններին։

Նա ասել է.«Ռուսաստանը Հայաստանի վարչապետի հետ լավ հարաբերություններ չունի, և եթե Փաշինյանի փոխարեն մեկ ուրիշը լիներ Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ կոշտ դիրքորոշման հավանականությունն ավելի մեծ կլիներ։ Հետևաբար, կարծում եմ, որ ռուսները որոշակի ճնշում են գործադրում Փաշինյանի վրա, բայց դա չի նշանակում, որ նրանք ձգտում են չափից շատ թուլացնել Երևանը և ցանկանում են, որ Հայաստանը բախվի բազմաթիվ մարտահրավերների, որպեսզի Բաքուն ի վերջո տիրանա այս երկրին»:

Ելնելով փորձից և պատմության վկայությունից, չեմ կարծում, որ ԱՄՆ-ում կայացած այս հանդիպումն առանձնահատուկ լուծման կհանգեցնի, և դա պետք է համարել միայն ԱՄՆ-ի ուժային մանևր ընդդեմ Ռուսաստանի,-ասել է Բեհեշթիփուրը: