-
Ալեն Սիմոնյանը Ղրղզստանի նախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների և ապօրինի պահվող անձանց խնդրին
Սեպտեմբեր 04, 2025 15:19Պաշտոնական այցով Ղրղզստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ:
-
Նիկոլ Փաշինյանը և Շիգերու Իշիբան քննարկել են Հայաստան-Ճապոնիա համագործակցության հետագա զարգացմանն ուղղված քայլերը
Սեպտեմբեր 04, 2025 08:42Տոկիոյում՝ Կանտեյում, տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբայի հետ։
-
Իրականում Թրամփի ինչի՞ն է պետք Սյունիքի ճանապարհը. տնտեսագետը սցենարներ է նշում
Սեպտեմբեր 04, 2025 06:52ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սյունիքի ճանապարհով կամ այսպես կոչված «Թրամփի ուղիով» ցանկանում է հասնել Միջին Ասիայի հազվագյուտ մետաղներին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց տնտեսական գիտությունների թեկնածու, վերլուծաբան Ռազմիկ Տերտերյանը` մեկնաբանելով, թե որն է ամերիկյան կողմի իրական շահը, և ինչ բիզնես պլաններ ունի Թրամփը Սյունիքի ճանապարհի հետ կապված։
-
Իրանի դեսպան. Հայաստանը Իրանի Իսլամական Հանրապետության շահերի դեմ քայլ չի անի
Սեպտեմբեր 03, 2025 13:54Iscanews-ին տված հարցազրույցում Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին ընդգծել է Իրան-Հայաստան հարաբերությունների հատուկ կարևորությունը և հայտարարել, որ Հայաստանը Իրանի Իսլամական Հանրապետության շահերի դեմ քայլ չի անի:
-
Հայաստանի և Չինաստանի հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի․ Փաշինյան
Սեպտեմբեր 03, 2025 11:56Պեկինում՝ Ժողովուրդների մեծ պալատում, կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) փոխնախագահ Հան Ճենի հետ։
-
Բաքվում պահվող հայերի շրջանում եղել են ինքնաuպանnւթյան փորձեր. Սիրանուշ Սահակյան
Սեպտեմբեր 03, 2025 11:49«Բաքվի բանտերում պահվող հայ գերիների շրջանում եղել են ինքնասպանության փորձեր», - «Ազատությանն» այսօր փոխանցեց Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը:
-
Իրանը մեկնաբանել է Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին հայտարարությունը
Սեպտեմբեր 02, 2025 15:33Մենք լավ հարաբերություններ ունենք Պակիստանի և Հայաստանի հետ, այս մասին ասել է Իրանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, փոխանցում է Mehr-ը։
-
Իրանի դեսպան Սոբհանին ավարտում է իր առաքելությունը ՀՀ–ում. Պապիկյանը պարգևատրել է նրան
Սեպտեմբեր 02, 2025 13:02Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։
-
Ալիևի բառապաշարը չի արտացոլում վաշինգտոնյան համաձայնությունները. Փաշինյան
Սեպտեմբեր 01, 2025 13:43ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չինաստանի Թիենծին քաղաքում մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և հանդես آمده ելույթով՝ հայտարարելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բառապաշարը չի արտացոլում վաշինգտոնյան համաձայնությունները։ Ալիևը Չինաստանում ՇՀԿ+ ձևաչափով հանդիպման ժամանակ ասել է, որ «Զանգեզուրի միջանցքը» մոտ ապագայում կդառնա Միջին միջանցքի, ինչպես նաև Հյուսիս-հարավ միջանցքի մեկ այլ կարևոր հատված, որը կամրապնդի խաղաղությունը։
-
Փաշինյանն առանձին հանդիպում է ունեցել Ալիևի հետ
Սեպտեմբեր 01, 2025 09:18ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձին հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Չինաստանում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։