Արաղչին Զելենսկիին. Աշխարհը հոգնել է շփոթված ծաղրածուներից
https://parstoday.ir/hy/news/daily_news-i241878-Արաղչին_Զելենսկիին._Աշխարհը_հոգնել_է_շփոթված_ծաղրածուներից
Արձագանքելով Ուկրաինայի նախագահի վերջին հայտարարություններին, ԻԻՀ ԱԳ նախարարն X-ում գրել է, որ Իրանը ի վիճակի է պաշտպանվել և անհրաժեշտություն չի տեսնում օտարերկրյա ուժերից օգնություն խնդրել իր անվտանգությունը պահպանելու համար։
(last modified 2026-01-23T08:13:16+00:00 )
Հունվար 23, 2026 11:41 Asia/Tehran
  • Արաղչին Զելենսկիին. Աշխարհը հոգնել է շփոթված ծաղրածուներից

Արձագանքելով Ուկրաինայի նախագահի վերջին հայտարարություններին, ԻԻՀ ԱԳ նախարարն X-ում գրել է, որ Իրանը ի վիճակի է պաշտպանվել և անհրաժեշտություն չի տեսնում օտարերկրյա ուժերից օգնություն խնդրել իր անվտանգությունը պահպանելու համար։

Iran Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ գրառման մեջ Արաղչին խստորեն քննադատել է Զելենսկու դիրքորոշումը։
 

Նա գրել է, որ Զելենսկին, տարբեր պնդումներ անելով, ամերիկացի և եվրոպացի հարկատուների ֆինանսական միջոցները ծախսել «անօրինական ագրեսիայի վրա» և միևնույն ժամանակ, առանց ամաչելու, կոչ է արել ԱՄՆ-ին ռազմական գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ, ինչն ըստ Իրանի արտաքին գործերի նախարարության, ՄԱԿ-ի կանոնադրության ակնհայտ խախտում է։

Քննադատելով Ուկրաինայի նախագահի մոտեցումն Արաղչին գրել է. «Աշխարհը հոգնել է շփոթված ծաղրածուներից։ Ի տարբերություն արտաքին աջակցության և վարձկան ուժերի վրա հույսը դնող բանակների, Իրանի ժողովուրդը  շատ լավ գիտի, թե ինչպես պաշտպանվել»։

Արաղչին հավելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կարիք չունի «օտարերկրացիներից օգնություն խնդրելու»՝ իր ինքնիշխանությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար։

Զելենսկին, ով ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Ուկրաինայի հազարավոր ուկրաինացիների մահվան պատճառ է դարձել, առանց հիշատակելու  Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից աջակցվող ապստամբների ահաբեկչական գործողությունները, ասել է. «Շատ է խոսվել Իրանում բողոքի ցույցերի մասին, բայց այդ բողոքի ցույցերը արյունով են ներկված»։