Սպառնալիք, գրաքննություն, ձերբակալություն՝ ԱՄՆ համալսարանների անվտանգային եռանկյունու երեք կողմերը
https://parstoday.ir/hy/news/daily_news-i242524-Սպառնալիք_գրաքննություն_ձերբակալություն_ԱՄՆ_համալսարանների_անվտանգային_եռանկյունու_երեք_կողմերը
Նյու Յորքի «Կոլումբիա» համալսարանում խաղաղ բողոքի ցույցից հետո 12 դասախոսների և ուսանողների ձերբակալությունը կրկին սրել է ամերիկյան համալսարաններում անվտանգության բարձրացման վերաբերյալ բանավեճը։
(last modified 2026-02-07T12:54:44+00:00 )
Փետրվար 07, 2026 16:10 Asia/Tehran
  • «Կոլումբիա» համալսարանում 12 դասախոսի և ուսանողի ձերբակալություն
    «Կոլումբիա» համալսարանում 12 դասախոսի և ուսանողի ձերբակալություն

Նյու Յորքի «Կոլումբիա» համալսարանում խաղաղ բողոքի ցույցից հետո 12 դասախոսների և ուսանողների ձերբակալությունը կրկին սրել է ամերիկյան համալսարաններում անվտանգության բարձրացման վերաբերյալ բանավեճը։

Այս Խումբը փակելով Բրոդվեյ փողոցի մի մասը,  և հագնելով «Անվտանգ համալսարան հենց հիմա» գրությամբ շապիկներ՝ բողոքել է Թրամփի վարչակազմի միգրացիոն քաղաքականության և միջազգային ուսանողների իրավիճակի դեմ։ Հավաքը, որը տևել է մոտ մեկ ժամ, ավարտվել է ոստիկանության միջամտությամբ, և բողոքողները ձերբակալվել են։

Ըստ Pars Today-ի,հավաքի որոշ մասնակիցներ նշել են, որ միջազգային ուսանողները կանգնած են անվտանգության և իրավական լուրջ խնդիրների առաջ,  իսկ համալսարանական միջավայրը չափազանց խիստ հսկողության տակ է գտնվում։ Միևնույն ժամանակ, Տեխասի և Ֆլորիդայի նման նահանգներից հաղորդումներ են ստացվել, որոնք դասախոսներից պահանջել են հրապարակել դասագրքերի ծրագրերը և հանել որոշ կրթական հասկացություններ, քայլ, որը, որոշ դասախոսների կարծիքով, հանգեցրել է ինքնագրաքննության և աշխատանքային ճնշման աճի։

ԱՄՆ համալսարանների անվտանգային միջավայրը

Այս զարգացումներին զուգահեռ, լարվածությունն աճել է նաև կառավարության և որոշ խոշոր ամերիկյան համալսարանների միջև: Հարվարդի համալսարանի հետ կապերը խզելու և փոխհատուցում պահանջելու սպառնալիքները, ինչպես նաև կրթական հաստատությունների վրա քաղաքական և ֆինանսական ճնշումները սրել են մտահոգությունները համալսարանական անկախության վերաբերյալ:

Միևնույն ժամանակ, որոշ համալսարաններում ուսանողական բողոքի ցույցերը հանգեցրել են անվտանգության մարմինների հետ համագործակցության վերանայման. օրինակ՝ Նյու Յորքի Սենթ Ջոն համալսարանը ներքին ճնշումներից հետո դադարեցրել է ԱՄՆ միգրացիոն վարչության հետ ուսումնական համագործակցությունը, ինչը վկայում է կառավարության քաղաքականության  և համալսարանական միջավայրի միջև գոյացած ճեղքի խորացման մասին։