Իրան-Պակիստան հարաբերությունների ամրապնդումը Զարիֆի և Օմրան Խանի բանակցության առանցքում
https://parstoday.ir/hy/news/iran-i100118-Իրան_Պակիստան_հարաբերությունների_ամրապնդումը_Զարիֆի_և_Օմրան_Խանի_բանակցության_առանցքում
Իրանի ԱԳ նախարարը և Պակիստանի վարչապետը չորեքշաբթի օրը հանդիպել են Իսլամաբադում: Նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղիները: Այս մասին տեղեկացնում է Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 31, 2018 14:19 Asia/Tehran

Իրանի ԱԳ նախարարը և Պակիստանի վարչապետը չորեքշաբթի օրը հանդիպել են Իսլամաբադում: Նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղիները: Այս մասին տեղեկացնում է Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայությունը:

Մոհամմադ Ջավադ Զարիֆը և Պակիստանի վարչապետ Օմրան Խանն այդ հանդիպման ժամանակ նաև  խոսել են իրանցի առևանգված սահմանապահների վիճակի մասին:

Նշելով, որ Իսլամաբադը մեծ նշանակություն է տալիս Թեհրանի հետ իր հարաբերություններին, Պակիստանի վարչապետն ասել է.«Պակիստանը ցանկանում է բոլոր ոլորտներում ամրապնդել իր հարաբերությունները Իրանի հետ»:

Ավելի վաղ  Զարիֆը բանակցել է Պակիստանի բանակի ռազմացամաքային ուժերի հրամանատար Ղամար Ջավիդ Բաջուայի   և այդ երկրի ԱԳ նախարար Շահ Մահմուդ Ղորեյշի հետ:

Մոհամմադ Ջավադ Զարիֆի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունը չորեքշաբթի առավոտյան ժամանել է Պակիստան Իրանցի առևանգված սահմանապահների հարցին հետամուտ լինելու նպատակով: