ՄՈՍԱԴ-ը ցանկանում է խաթարել Իրանի ու Եվրոպայի հարաբերությունները. Զարիֆ
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակի ընդգծմամբ, ԻԻՀ-ի դեմ Դանիայի հավակնությունները կարելի է գնահատել Իսրայելի հետախուզական կազմակերպության (ՄՈՍԱԴ) ապակողմնորոշող գործողության շրջանակներում:
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հինգշաբթի առավոտյան «Թուիթեր»-ում կատարած գրառման մեջ ընդգծել է. ««Կեղծ դրոշներ» ծածանելու կապակցությամբ ՄՈՍԱԴ-ի խեղաթյուրված ու համառ քայլերը միայն Իրանին առավել վճռակամ են դարձնում ամրապնդելու աշխարհի հետ իր կառուցողական ներգրավվածությունը»:
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին չորեքշաբթի օրը ասել է. «ԱՄՆ-ն, Սիոնիստական ռեժիմն ու վատահամբավ այլ կենտրոններ, որոնք այսօր ծանր մեղադրանքների թիրախում են հայտնվել, հոգեբանական մի պատերազմի շրջանակներում ձգտում են թիրախ դարձնել Իրանը և այդ միջոցով ԱՄՆ-ի պատժամիջոցների երկրորդ փուլի սեմին խաթարել Իրանի ու ԵՄ-ի հարաբերությունները»:
Ի դեպ, սիոնիստական «Ջեռուզալեմ Փաստ» օրաթերթը չորեքշաբթի օրը հաստատեց, որ Դանիայի կողմից Իրանին ուղղված մեղադրանքի հարցում Իսրայելն ուղղակի դերակատարություն է ունեցել: