Լարիջանի. Թրամփը փոքր է, որպեսզի կարողանա Իրանին ծնկի բերել
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է. «Իրանի ժողովուրդը աբանի 13-ին ցույց կտա, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Թրամփն այնքան փոքր է, որ չի կարող Իրանին ծնկի բերել»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին, նոյեմբերի 4-ին կայացած խորհրդարանի նիստում հայտարարել է, որ աբանի 13-ը դարձել է իմպերիալիզմի համակարգի դեմ Իրանի ժողովրդի համակողմանի դիմակայման և դիմադրության խորհրդանիշը:
Լարիջանին, նշել է, որ աշխարհի բնակիչները վրդովված են ամերիկացիների գերիշխանությունից ու ընչաքաղցությունից: Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ի ներկա կառավարությունն աշխարհի քաղաքագետների ծիծաղի առարկան է դարձել:
Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահն անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հրահրած տնտեսական պատերազմին ընդգծել է, որ Իրանի ժողովուրդը հաղթելու է թշնամուն, եւ ձգտում է բարելավել երկրի տնտեսական եւ տեխնոլոգիական հնարավորությունները: