Հակաօդային պաշտպանության համատեղ զորավարժությունը՝ երկնքում ռազմական հզորության ցուցադրում
https://parstoday.ir/hy/news/iran-i100333-Հակաօդային_պաշտպանության_համատեղ_զորավարժությունը_երկնքում_ռազմական_հզորության_ցուցադրում
Այսօր՝ երկուշաբթի, Իրանի արևելքում, հյուսիսում, կենտրոնում ու արևմուտքում մեկնարկելու է հակաօդային պաշտպանության համատեղ զորավարժությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 05, 2018 04:14 Asia/Tehran
  • Հակաօդային պաշտպանության համատեղ զորավարժությունը՝ երկնքում ռազմական հզորության ցուցադրում

Այսօր՝ երկուշաբթի, Իրանի արևելքում, հյուսիսում, կենտրոնում ու արևմուտքում մեկնարկելու է հակաօդային պաշտպանության համատեղ զորավարժությունը:

ԻԻՀ բանակի համադրման հարցերով տեղակալ զորավար Հաբիբոլլահ Սայյարին, կիրակի օրը Թեհրանի արևելքում գտնվող Սեմնանի ընդհանուր տարածքում ասել է. «Հակաօդային պաշտպանության «Վելայաթ-97» զորավարժության առաջին փուլը կսկսվի սարքավորումների կայծակնային տեղադրմամբ ու տարածմամբ: Այս փուլը կիրականացվի 2 օրերի ընթացքում, Իրանի արևելքում, հյուսիսում, կենտրոնում ու արևմուտքում գտնվող 500 քկմ տարածությամբ տարածքում»:

«ԻԻՀ բանակի հակաօդային պաշտպանության զորակայանը, Իսլամական հեղափոխության պահակազորի ավիա-տիեզերային ուժերը և ԻԻՀ բանակի օդուժն այս զորավարժության ընթացքում կփորձարկեն տեղական ամենավերջին արտադրությունները»,-հայտարարել է զորավար Սայյարին:

ԻԻՀ բանակի համադրման հարցերով տեղակալն ընդգծել է. «Հակաօդային պաշտպանության զորավարժությունը տարբերվելու է նախորդ տարիներին կազմակերպված զորավարժություններից և դրա ընթացքում փորձարկվող հրթիռները, համակարգերը, զինամթերքն ու նաև տեսական վարժանքները թարմացվել են համաձայն օրվա սպառնալիքների»: