Շվեդիայի ու Նորվեգիայի դեսպաններն ու Դանիայի հավատարմատարն ԻԻՀ ԱԳ նախարարություն կանչվեցին
(last modified Mon, 05 Nov 2018 04:17:02 GMT )
Նոյեմբեր 05, 2018 07:47 Asia/Tehran
  • Շվեդիայի ու Նորվեգիայի դեսպաններն ու Դանիայի հավատարմատարն ԻԻՀ ԱԳ նախարարություն կանչվեցին

Ի հետևումն հակաիրանական հայտարարությունների, Թեհրանում հավատարմագրված Շվեդիայի ու Նորվեգիայի դեսպանները և Դանիայի գործերի հավատարմատարը կանչվել են ԻԻՀ ԱԳ նախարարություն:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին կիրակի գիշեր հայտարարել է. «Ի հետևումն Ահվազում ահաբեկչական վերջին հարձակման, նաև նկատի առնելով Սիոնիստական ռեժիմի դավադիր քայլով ու անվարժ սցենարով Ֆրանսիայում ու Դանիայում Իրանին հասցեագրված մեղադրանքները ի նշան բողոքի Դանիայի, Շվեդիայի, Նորվեգիայի ու Նիդերլանդների քայլերի դեմ, Թեհրանում հավատարմագրված Շվեդիայի ու Նորվեգիայի դեսպաններին և Դանիայի գործերի հավատարմատարին փոխանցվեց Իրանի պաշտոնական բողոքը»:

«Թեհրանում Շվեդիայի ու Նորվեգիայի դեսպանների և Դանիայի հավատարմատարի հետ հանդիպման ժամանակ ԻԻՀ ԱԳ նախարարության Եվրոպայի հարցերով գերատեսուչը պարզաբանելով Ահվազի ահաբեկչական հարձակման կապակցությամբ Իրանի դիրքորոշումները և մերժելով Սիոնիստական ռեժիմի հայտարարություններն, ընդգծել է ահաբեկչության ընդդիմանալու կապակցությամբ եվրոպական հիշյալ երեք երկրների պարտականությունն ու նաև անընդունելի համարեց նրանց ապաստանություն տալն ովքեր պաշտոնապես իրենց վրա են վերցրել Ահվազի ահաբեկչական գործողության պատասխանատվությունը»:

«Այս հանդիպումների ժամանակ նաև փոխանցվեց համապարփակ, ընդորում ապահովական ոլորտներում Նորվեգիայի, Շվեդիայի ու Դանիայի հետ համագործակցության, նաև իրականությունների բացահայտման ուղղությամբ համատեղ հետաքննության և Եվրոպայում ապաստան գտած ահաբեկիչներին հայտնաբերելու կապակցությամբ համատեղ համագործակցության ուղղությամբ Իրանի պատրաստակամությունը»,-հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը:

Իրանի դեմ եվրոպական երեք երկրների շանտաժների շրջանակում, Դանիան անցած երեքշաբթի երեկոյան Թեհրանին մեղադրեց այդ երկրի տարածքում ահաբեկչական գործողության իրականացման մտադրություն ունենալու մեջ և կանչեց այդ երկրում հավատարմագրված Իրանի դեսպանին:

2018 թվականի օգոստոսի 22-ին Իրանի հարավ-արևմտյան Ահվազ քաղաքում ԻԻՀ զինված ուժերի շքերթի ժամանակ իրականացված ահաբեկչական հարձակման ընթացքում ահաբեկիչները մերձակա զբոսայգուց կրակեցին ժողովրդի ուղղությամբ, որի հետևանքով նահատակվեց 24 և վիրավորվեց 60 մարդ: