Ռոհանին ողջունել է նոյեմբերի 4-ի հանրահավաքին Իրանի ժողովրդի ներկայությունը
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է, որ «Իմպերիալիզմի դեմ պայքարի ազգային օրը» վկայում է Իսլամական հեղափոխության ու դրա գաղափարների նկատմամբ Իրանի ժողովրդի հավատարմության մասին:
Կիրակի երեկոյան- ԻԻՀ Կառավարության աշխատակազմի նիստում- նախագահ Ռոհանին գնահատելով նոյեմբերի 4-ի հանրահավաքին Իրանի ժողովրդի ներկայությունն ընդգծել է, որ այդ ներկայությունը հատուկ ուղերձ է պարունակում երկրի զգայուն պայմաններում:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է. «Իմպերիալիզմի դեմ պայքարի ազգային օրը» նշվել է իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակի նախօրեին և ԱՄՆ-ի թշնամական գործողությունների եւ ՀԳՀԾ-ից ապօրինի դուրս գալու պայմաններում»:
Նա նշել է, որ Իրանի ժողովրդի ոգեւորությունն ու հավատարմությունն իսլամական հեղափոխության եւ նրա նպատակների իրականացման նկատմամբ վկայում է Իրանի նկատմամբ ամերիկացիների թշնամանքի վերաբերյալ Իրանի ժողովրդի իրազեկվածության մասին:
Ռոհանին ընդգծել է, որ այս տարվա նոյեմբերի 4-ի հանրահավաքին ժողովրդի ներկայությունը ցույց է տալիս, որ իսլամական հեղափոխությանը հաջորդած 40 տարվա ընթացքում Իրանի ժողովուրդը դեռեւս խոր ու անբաժանելի կապ ունի Իսլամական հեղափոխության իդեալների հետ:
Նոյեմբերի 4-ն Իրանում Համաշխարհային մեծապետականության դեմ պայքարի ազգային օրն է: Այդ օրը իրանցի ուսանողների և պետական պաշտոնյաների ներկայությամբ Թեհրանում եւ Իրանի այլ քաղաքներում տեղի են ունենում հանրահավաքներ: