Ցավակցություն՝ աշխարհի շիաների ութերորդ իմամի նահատակության կապակցությամբ
Նոյեմբերի 8-ն աշխարհի շիաների ութերորդ առաջնորդ Էմամ Ռեզայի նահատակության տարելիցն է:
Էմամ Ռեզայի կյանքի ու առաջնորդության շրջանը մեծարգո մարգարեի գերդաստանի հանդեպ ժողովրդի համակրանքը գագաթնակետի հասնելու և այդ գերդաստանի ժողովրդական հենարանների տարածման ժամանակաշրջանն էր:
Աշխարհի շիաների ութերորդ իմամի հանդեպ ժողովրդի սերն ու համակրանքը մեծանալով, Աբբասյան Մաըմուն խալիֆան սադրանքի դիմելով, նրան թունավորեց ու սպանեց:
Իսլամական Իրանի ժողովուրդն իմամ Ռեզայի նահատակության գիշերը համախմբվելով մզկիթներում, Իրանի Մաշհադ քաղաքում գտնվող նրա սուրբ դամբարանում և Ղոմ քաղաքում գտնվող Հազրաթ Մաըսումեի սուրբ դամբարանում, սգում է նրա կորուստը:
ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության կազմակերպությունն Էմամ Ռեզայի նահատակության տարելիցի կապակցությամբ ցավակցություն է հայտնում աշխարհի բոլոր մուսուլմաններին ու ազատախոհներին: