Իրանի Օդուժի հրամանատար.«Տեխնիկայի օպտիմալացման համար Իրանն այլ երկրների կարիքը չունի»
https://parstoday.ir/hy/news/iran-i100528-Իրանի_Օդուժի_հրամանատար._Տեխնիկայի_օպտիմալացման_համար_Իրանն_այլ_երկրների_կարիքը_չունի
ԻԻՀ-ի բանակի օդուժի հրամանատարն ասել է.«Պահեստամասերի հայթայթման ու տեխնիկայի օպտիմալացման համար Իրանն այլ երկրների կարիքը չունի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 10, 2018 13:40 Asia/Tehran
  • Իրանի Օդուժի հրամանատար.«Տեխնիկայի օպտիմալացման համար Իրանն այլ երկրների կարիքը չունի»

ԻԻՀ-ի բանակի օդուժի հրամանատարն ասել է.«Պահեստամասերի հայթայթման ու տեխնիկայի օպտիմալացման համար Իրանն այլ երկրների կարիքը չունի»:

Շաբաթ օրը, Իրանի Հարավային Խորասանի կենտրոն Բիրջանդ քաղաքում, ԻԻՀ-ի բանակի օդուժի հրամանատար բրիգադային գեներալ օդաչու Ազիզ Նասիրզադեն հավելել է.«Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները ոչ մի ազդեցություն չունեն տեխնիկայի օպտիմալացման և զինված ուժերի, այդ թվում՝ Իրանի օդուժի  կառավարման ավտոմատացման վրա»:

ԻԻՀ-ի բանակի օդուժի հրամանատարը հավաստել է.«Իրանի զինված ուժերը պաշտպանական տեխնիկաների արտադրման ոլորտում լավ փորձառություններ են ձեռք բերել և «Քոսար» կործանիչի արտադրությունը այդ կարողությունների նմուշներից է համարվում: