Իրանցի աշակերտները աստղագիտության օլիմպիադայի հաղթող
https://parstoday.ir/hy/news/iran-i100587-Իրանցի_աշակերտները_աստղագիտության_օլիմպիադայի_հաղթող
Իրանցի աշակերտները աստղագիտության ու աստղաֆիզիկայի 12-րդ միջազգային օլիմպիադայում առաջին տեղն են գրավել:
(last modified 2026-05-02T14:12:59+00:00 )
Նոյեմբեր 11, 2018 15:16 Asia/Tehran
  • Իրանցի աշակերտները աստղագիտության օլիմպիադայի հաղթող

Իրանցի աշակերտները աստղագիտության ու աստղաֆիզիկայի 12-րդ միջազգային օլիմպիադայում առաջին տեղն են գրավել:

Իրանի երիտասարդ գիտահետազոտողների ու տաղանդների զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Ֆաթեմե Մոհաջերանին ասել է.«Աստղագիտության ու աստղաֆիզիկայի 12-րդ միջազգային օլիմպիադայում, իրանցի աշակերտները, հինգ ոսկի նվաճելով, արժանացել են առաջին տեղին»:

Նա նշել է, որ Չինաստանում կայացած օլիմպիադայում իրանցի ինը աշակերտները մասնակցել են երկու խմբում: Առաջին խումբը, նվաճելով հինգ ոսկի, առաջին տեղում է կանգնել, իսկ չորս հոգանոց երկրորդ խումբը նվաճել է մեկ ոսկի և երեք արծաթ:

Անցած տարի Թայլանդում անցկացված այդ մրցաշարում, Իրանի հավաքականը նվաճելով մեկ ոսկի, երեք արծաթ և մեկ բրոնզ կանգնել էր երրորդ տեղում: