Շատ անհանգստացած ենք Միացյալ Նահանգների և Իրանի հետ կապված իրադրությամբ. Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i249212-Շատ_անհանգստացած_ենք_Միացյալ_Նահանգների_և_Իրանի_հետ_կապված_իրադրությամբ._Փաշինյան
Հայաստանի կառավարությունը շատ անհանգստացած է Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի հետ կապված իրադրությամբ։
(last modified 2026-08-20T12:26:01+00:00 )
Օգոստոս 20, 2026 15:54 Asia/Tehran
  • Շատ անհանգստացած ենք Միացյալ Նահանգների և Իրանի հետ կապված իրադրությամբ. Փաշինյան

Հայաստանի կառավարությունը շատ անհանգստացած է Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի հետ կապված իրադրությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ԱՄՆ նախագահը, կարծես, տնտեսական պատերազմ է հայտարարել Իրանին և պատասխանելով հարցին, թե Հայաստանի և Իրանի հարաբերությունների վրա ինչ ազդեցություն կունենա ԱՄՆ-ի այդ որոշումը։

«Միացյալ Նահանգների և Իրանի հետ կապված իրադրությամբ, բնականաբար,  մենք շատ անհանգստացած ենք, և այդ թեմայի վերաբերյալ շատ սերտ աշխատում ենք և՛ Միացյալ Նահանգների և՛ Իրանի հետ, և մեր ցանկությունն է, որ այս իրադրությունը հնարավորինս շուտ լուծվի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1258467