Իրանը դատապարտել է սիոնիստների կողմից «Ալ-Աղսա» հեռուստատեսության շենքի վրա իրականացված հարձակումը
https://parstoday.ir/hy/news/iran-i100662-Իրանը_դատապարտել_է_սիոնիստների_կողմից_Ալ_Աղսա_հեռուստատեսության_շենքի_վրա_իրականացված_հարձակումը
Իրանի ԱԳ նախարարության մամլո քարտուղարը խստորեն դատապարտել է սիոնիստների կողմից Գազայի գոտում գտնվող Ալ-Աղսա հեռուստատեսության շենքի ռմբակոծումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 13, 2018 13:35 Asia/Tehran
  • Իրանը դատապարտել է սիոնիստների կողմից «Ալ-Աղսա» հեռուստատեսության շենքի վրա իրականացված հարձակումը

Իրանի ԱԳ նախարարության մամլո քարտուղարը խստորեն դատապարտել է սիոնիստների կողմից Գազայի գոտում գտնվող Ալ-Աղսա հեռուստատեսության շենքի ռմբակոծումը:

Նոյրմբերի 13-ին Իրանի արտաքին գերատեսչության Մամլո քարտուղար Բահրամ Ղասեմին ասել է.«Իմաստության, իրազեկման ու ԶԼՄ-ների լսարանների լուսաբանման ու անցնող 70 տարիների ընթացքում Սիոնիստների հանցագործությունների բացահայտման հարցի նկատմամբ Սիոնիստական արյունարբու ռեժիմի հակադրվածությունը շարունակ այս ռեժիմի մղձավաննջներից է եղել, որ այսպես անամոթաբար շարունակում է պաղեստինցիների դեմ իր անմարդկային հանցագործությունները»:

Երկուշաբթի գիշեր, Սիոնիստական ռեժիմի կործանիչների ռմբակոծության հետևանքով լիովին ավերվել է Պաղեստինի դմիադրության խմբերի հետ կապված Ալ-Աղսա հեռուստատեսության շենքը:

Իսլամական ռադիո-հեռուստատեսությունների միությունը դատապարտելով սիոնիստների կործանիչների իրականացրած ռմբակոծությունը հայտարարել է.«Այս հանցագործական ու հակաբարոյական քայլը վկայում է Պաղեստինի ժողովրդի ու ԶԼՄ-ների դեմ սիոնիստների բացահայտ ու ծավալուն վայրագությունների մասին»: