Իրանի բանակի գլխավոր հրամանատար. «Արևմյան Ասիայում ավարտվել է ԱՄՆ-ի տիրակալության ժամանակաշրջանը»
ԻԻՀ-ի բանակի գլխավոր հրամանատարն ասել է.«Արևմյան Ասիայում ավարտվել է ԱՄՆ-ի տրիակալությունը և Իրանի նախաձեռնությամբ իսլամական իշխանության ժամանակներն են սկսվել»:
Իրանի ռադիո-հեռուստատեսության հաղորդմամբ ԻԻՀ-ի բանակի գլխավոր հրամանատար Գեներալ-մայոր Սեյեդ Աբդոլռահիմ Մուսավին հավելել է.«Արևմտյան Ասիայի տարածաշրջանը վերածվել է հացագործ ԱՄՆ-ի պարտության մեծ դաշտի»:
Գեներալ Մուսավին ասել է.«Վերջին տասնամյակների ընթացքում Իրանն ու դիմադրության ճակատը՝ ռազմական, քաղաքական, մշակութային, մտային ու անվտանգության ոլորտներում բազում սպառնալիքներ են դմիագրավել: Իրաքում ու Սիրիայում ԻԼԻՊ-ը և Եմենում ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի համատեղ հանցագործությունները, արտասահմանում իրանաֆոբիայի տարածումը և Իրանի ժողովրդի դեմ ծավալուն պատժամիջոցների գործադրումը չեն կարողացել կասեցնել Իրանի առաջադիմության ուղին և չնայած բազամատեսակ ու ծավալուն սպառնալիքներին, Իրանը արագ տեմպերով է առաջադիմել և այսօր տարածաշրջանում որոշիչ դերակատարություն ունի»:
ԻԻՀ-ի բանակի գլխավոր հրամանատարը հավելել է.«33-օրյա, 22-օրյա, 8-օրյա և 50-օրյա պատերազմների ընթացքում Սիոնիստական ռեժիմի պարտությունները, վերջին ձախողումն ու դրան գոմարած Իրաքում ու Սիրիայում ահաբեկչական խմբերի իշխանության խափանումը և Եմենում ու տասնյակ այլ կետերում դիմադրության շարունակումը, խոսում են դիմադրության հզորացման և Իրանի թշնամիների անկարողության մասին»: